Համաձայն եմ, որ ցանկացած դեպքում կարելի է յոլա գնալ առանց հ.գ.-ների, այդ թվում վերախմբագրելով կամ վերաշարադրելով արդեն գրածը:
Բայց էդ ուղղությամբ գնալուց պետք է փաստեմ, որ շատ դեպքերում վերախմբագրել կամ վերաշարադրելուց կարելի է օրինակ գրառումն ավելի լակոնիկ դարձնել, ավելի ինֆորմատիվ դարձնել, վերացնել հուզական պահերն ու լիքը ուրիշ բաներ անել:
Թղթով նամակ գրելուց էլ կարելի էր այլ ձևեր գտնել: Եթե երկար նամակները բարդ է արտագրելը (բարդ՝ ժամանակատարի իմաստով), ապա կարճ նամակներում ինչ-որ բան ավելացնելիս կարելի էր արագ արտագրել: Վստահ եմ, որ շատ դեպքերում նամակագրին ոչ նյութածախսը, ոչ էլ ժամանակի ծախսը խոչընդոտ չէր դրա համար: Բայց անում էին հ.գ.-ով, որովհետև էդպես ավելի արագ էր, շատ դեպքերում նաև ավելի ինֆորմատիվ:
Ես մի քանի դեպք նշեցի, թե ինչու եմ հ.գ. օգտագործում, կարող եմ նաև ծավալվել այդ թեմայով, բայց չեմ կարծում իմաստ ունի: Ընդամենը ուզում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ հ.գ. կիրառումը շատ հաճախ ոչ միայն ժամանակ է խնայում, այլ ասելիքն ավելի լավ է բաժանում մասերի, հետևաբար ինֆորմատիվ դարձնում, ուշադրություն հրավիրում կոնկրետ բաների վրա, կամ էլ որոշ դեպքերում հակառակը, ոչ այնքան կարևոր մասը ընդհանուրից առանձնացնում:
Հ.Գ. Կեցցե՛ Հ.Գ-ն![]()
Էջանիշներ