Ժող, ես ՀՓ-ի թարգմանությունը, որ վերսկսել եմ, մի հարց ա ինձ մեղմիկ կեղեքում:

Շատ հաճախ հանդիպում ա էստեղ բու թռչնատեսակը ու հանդիպում ա հոլովված կամ այլ կերպ թեքված ձևերով:
Բոլոր հնարավոր բառարաններով նայեցի, որ և՛ բուեր-բուի, և՛ բվեր-բվի ձևերն ընդունված են ու համարվում են ճիշտ:
Բայց ես ինքս բվեր-բվի ձևից տրաքվում եմ: Ահավոր խորթ ա ականջիս հնչում:

Հետաքրքիր ա՝ ձեր ընկալումը ո՞նց ա: