Ինձ բռնացրի այն բանի վրա, որ խուսափում եմ գրել դառնալ (դարնա՞լ) բառը։ կարճ ասած, լրիվ խառնվել ա իրար։
Դառնալ - դարնալ, ո՞րն ա ճիշտ։
ինձ թվում ա դառնալը էտքան էլ գրական չի, գրի դարձել![]()
Smokie (01.04.2013)
Smokie (01.04.2013)
Այս թեմայով վերջերս ֆեյսբուքում քննարկում տեսա:
Օրինակ՝ տղան քարով հարվածում է շանը, մայրը՝ մեղք (մե՞ղկ) է, չի կարելի: Կամ՝ Այնպիսի չքավոր վիճակում են, մեղքս եկան (մե՞ղկս): Կամ՝ Այդ տղան շատ մեղք է (մե՞ղկ):
Մեղկի կողմնակիցները մասնավորապես նշում էին, որ մարդը չի կարող մեղք լինել, իսկ մեղկը ածական է, որով կարելի է բնորոշել խեղճ, թույլ մարդուն: Ահագին մտածել եմ այս ուղղությամբ: Որտեղի՞ց է գալիս այդ մեղք է-ն: Ու ես եկա այն եզրակացության, որ թեկուզ մարդը չի կարող մեղք լինել, բայց ամեն դեպքում ճիշտը մեղք-ն է: Հայաստանը դարեր շարունակ մուսուլմանական ազդեցության տակ է եղել, մեր ավանդույթներում, մշակությում, նույնիսկ պաշտպամունքում ահռելի ա մուսուլմանների ազդեցությունը: Ինձ թվում է՝ մեղք-ի այս կիրառումը ևս կարող է դրանից գալ: Մուսուլմանները նման իրավիճակում ասում են՝ հարամ, որ թարգմանաբար հենց մեղք է նշանակում: Այդտեղ գուցե ոչ թե շունն է մեղք, այլ քարով շանը հարվածելը, ոչ թե տղան է մեղք, այլ մեղք է, որ այդ տղան այդ վիճակում է, իսկ մեղք գալն էլ գուցե համար ասելս եկավ-ի նման մի բան է: Ի՞նչ կարծիքի եք: Եթե յուրաքանչյուր օրինակի համար տարբեր բառ ընտրենք, ասենք՝ համաձայնենք, որ առաջին երկու դեպքերում գուցե մեղք-ն է ճիշտ, իսկ վերջինում՝ մեղկը, ամեն ինչ խառնվում է իրար, որովհետև խոսելիս, երբ այդ բառը կիրառում ենք, երեք դեպքում էլ նույն իմաստն ենք ներդնում, իմաստային տարբերակում չենք զգում, իրականում նույն բառն է:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.04.2013, 13:08:
Moonwalker (11.04.2013), Smokie (11.04.2013), Արէա (11.04.2013)
Էս թեմայում էլ է խոսվել դրա մասին, ոնց որ թե երկու անգամ, բայց երկուսն էլ ահագին վաղուց։
Իրականում «մեղկ» բառը լրիվ ուրիշ իմաստ ունի ու կապ չունի «մեղք» բառի հետ։ Ուղղակի քանի որ մի քիչ գրքային բառ է, շատերը չգիտեն իմաստը ու իմանալով, որ «մեղք»–ը գոյական է, ենթադրում են, որ, ուրեմն, «մեղկ»–ն էլ համապատասխան ածականն է։
Ինչևէ, մեջբերում եմ այդ երկու բառերի բացատրությունները՝ ըստ Աղայանի բացատրական բառարանի.
մեղկ - ած. 1. Թուլամորթ, հոգեկան արիությունից զուրկ, կամազուրկ։ 2. Ցոփ, շվայտ։ 3. Հեշտասեր։ 4. Գոլ, գաղջ։ 5. Բարեխառն։ 6. Անտարբեր ու անկիրք, հույլ։
մեղք - գ. 1. Հանցանք։ 2. Պարսավելի, դատապարտելի արարք։ 3. Կրոնաբարոյական պատվիրանների խախտում։
մեղք լինել - 1. խղճալու՝ կարեկցանքի արժանի լինել։ 2. Ափսոսալի լինել։ 3. մեղք համարվել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Moonwalker (12.04.2013), Rammstein (12.04.2013), Sambitbaba (12.04.2013), Smokie (12.04.2013), Նաիրուհի (17.04.2013), Շինարար (12.04.2013)
թղթե՞, թե՞ թղթյա
Ես համոզված եմ եղել, որ ճիշտ տարբերակը թղթե-ն է, բայց գուգլը 13 000 որոնում է գտել թղթյա տարբերակով։
Երկուսն էլ ճիշտ են։ Ուղղակի –յա վերջածանցով ածականները մի քիչ ավելի պաշտոնական են հնչում։ Առօրյայում հիմնականում ե–ով տարբերակներն ենք օգտագործում, թեև էդ սահմանազատումն էլ էդքան հստակ չի, այսինքն՝ առօրյայում էլ կարող են օգտագործվել յա–ով ածականներ, ավելի պաշտոնական տեքստերում էլ՝ ե–ով տարբերակներ։ Ուղղակի մարդկանց թվում է, թե յա–ով ավելի գրագետ ու գրական է հնչում, դրա համար էլ էդ տարբերակն ավելի շատ է հանդիպում համացանցում։
Իսկ ընդհանրապես, ինչ վերաբերում է գուգլի արդյունքներին, հարկավոր է մեկընդմիշտ ականջին օղ անել, որ գուգլը առնվազն հայերենի դեպքում ավելի շուտ մարդկանց գրագիության մակարդակը որոշելու գործիք է, քան ճիշտն ու սխալը։ Բազմիցս համոզվել եմ էնպիսի օրինակների վրա, որոնցում հարյուր տոկոսով համոզված եմ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2013, 15:44:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինչպես ճիշտ գրել?
1.
Սեղանի վրա առկա է թվով երկու խնձոր:
Սեղանի վրա առկա են թվով երկու խնձոր:
2.
Սեղանի վրա առկա է թվով երկու խնձոր և երեք տանձ:
Սեղանի վրա առկա են թվով երկու խնձոր և երեք տանձ:
Բարև Ձեզ
Vaio (19.04.2013)
Նախ «առկա է» արտահայտությունը տվյալ դեպքում շատ արհեստական է հնչում։ Ոչ ոք էդպես չի ասի։ Փոխարենն ասում ենք. «Սեղանի վրա կա(ն)...»։ Ի դեպ, «թվով» բառն էլ լրիվ ավելորդ է։
Հիմա՝ կոնկրետ հարցի վերաբերյալ։ Եթե ենթական եզակի թվով է դրված (անկախ նրանից՝ իրականում մեկ առարկայի կամ անձի մասին է խոսքը, թե բազմաթիվ), ուրեմն ստորոգյալն էլ պիտի եզակի լինի։ Բերված օրինակներից բոլորի դեպքում էլ ճիշտը «կա» ձևն է.
Սեղանի վրա կա երկու խնձոր (և երեք տանձ)։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (17.04.2013), krunk Hayastani (18.04.2013), Rammstein (17.04.2013), Smokie (25.04.2013), StrangeLittleGirl (02.05.2013), Vaio (19.04.2013), _Հրաչ_ (17.04.2013), Ներսես_AM (17.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ