Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից Նայել գրառումը
Բարև՛ ձեզ: Դուք է՞լ եք նկատում, որ թվականի հետ սկսել են գոյականի հոգնակին օգտագործել: Դա ի՞նչ է, պարզապես միտու՞մ է, թե՞ որևէ տեղ արդեն կա նաև ձևակերպված կանոն: Շնորհակալություն:
Իմ ունեցած տեղեկություններով՝ թվականը (դասական թվականները և 1-ից բարձր, իհարկե) իրենից ներկայացնում է հավաքական իմաստ, և կոպիտ սխալ է հոգնակի թվի հետ օգտագործել հոգնակի թվով գոյական: Չնայած, կրկնում եմ, չեմ զարմանա, որ նշածս կոպիտ սխալն օրերից մի օր որպես թույլատրելի, օրինաչափ չհաստատեն, եթե արդեն դա չեն արել: