Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանրապես եթե ինչ որ բառի գործածման ճիշտ ձևն եմ ուզում գտնել, փորձում եմ էդ բառին նման կազմություն ունեցող բառերի գործածման հետ համեմատել:

Շնորհակալ-ին քիչ թե շատ կազմությամբ մոտ են ասենք քենեկալ-ը, կամ խնամակալ-ը:

Քենեկալ - բառացի՝ քենուն վերցնող
Խնամակալ - խնամքը վերցնող
Շնորհակալ - շնորհ վերցնող

Հիմա: Ասում ենք.

Ես քո քենեկալն եմ, կամ ես քեզ քենեկալ եմ, բայց ոչ՝ ես քեզնից քենեկալ եմ:
Ես քո խնամակալն եմ, կամ ես քեզ խնամակալ եմ, բայց ոչ՝ ես քեզնից խնամակալ եմ:

Ուրեմն նույն կերպ պետք է լինի.

Ես քո շնորհակալն եմ, կամ ես քեզ շնորհակալ եմ, բայց ոչ՝ ես քեզնից շնորհակալ եմ:

Այսինքն, շնորհակալ եմ քեզ, նշանակում է. քո շնորհը վերցնողն եմ ես:
Արէա ջան, կարծում եմ, համապատասխան համեմատություն չես բերել: Քո բերած օրինակներում, եթե ուշադիր նայենք, «շնորհակալ»-ն ու մյուս բառերը տարբեր հարցերի են պատասխանում, այսինքն՝ «շնորհակալ»-ը ցույց է տալիս վերաբերմունք (ավելի շուտ ածական է), իսկ «քենեկալ»-ն ու «խնամակալը» գոյականներ են և նշանակում են «անձ»: Ուստի չի կարելի այդ երեքը տվյալ հարթությունում դիտարկել որպես համարժեք բառեր և համոզված լինել, որ նախադասության մեջ նույն տեսակի անդամներ կարող են լինել:

Կարող ես լինել ինչ-որ մեկի քենեկալը կամ խնամակալը, բայց շնորհակալ պետք է լինես (շնորհը կալես, վերցնես) ինչ-որ մեկից, իսկ շնորհակալություն հայտնես ինչ-որ մեկին: