User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, հասկանում եմ:Բայց փաստորեն մեր գրավոր խոսքն էլ է կաղում: Ուղղակի մեզ համար նկատելի չէ:Բայց պատկերացնենք թե մեր տառերը իմացող բայց բանավորին չտիրապետող մարդուն ինչ դժվար կլինի գրված բառը ճիշտ արտասանելը:
    Մենք էլ Անգլերենից ու ֆրանսերենից ենք բողոքում:

  2. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց փաստորեն մեր գրավոր խոսքն էլ է կաղում:
    Չի կաղում: Համագիր համանունները (երբ գրվում են նույն, արտասանվում՝ տարբեր կերպ) սովորական լեզվական իրողություն են: Հետո էլ հոմոնիմները (կոնկրետ էս դեպքում հոմոգրաֆները) հայերենում շատ ավելի քիչ են, սովորաբար ավելի քիչ գործածական ու հնչերանգային տարբերությունն էլ ավելի քիչ զգալի է: Միշտ հիշում եմ բազմակնություն (շատ կանայք ունենալը) - բազմակնություն (շատ աչքեր ունենալը) զույգը: Զգում ես արտասանական աննշան տարբերությունը:

    Նույն ռուսերենում նման օրինակները շաա՜տ-շատ են, ավելի լայն գործածական ու հաճախ զավեշտալի (հմմ. трусы` մի դեպքում շեշտը у-ի, մյուս դեպքում՝ ы-ի վրա):

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.09.2012), Արէա (17.09.2012), Հայկօ (17.09.2012), Նաիրուհի (18.09.2012), Ուլուանա (17.09.2012), Ֆոտոն (17.09.2012)

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ճանկռել

    Էս բառում «Ռ» տառը որտեղի՞ց է առաջացել: Միակ տարբերակը, որ գտել եմ, ինչ-որ կերպ «ճանկռտել» բառից է մնացել, բայց եթե տենց ա, ինչի՞, ո՞նց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (06.10.2012)

  6. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճանկռել

    Էս բառում «Ռ» տառը որտեղի՞ց է առաջացել: Միակ տարբերակը, որ գտել եմ, ինչ-որ կերպ «ճանկռտել» բառից է մնացել, բայց եթե տենց ա, ինչի՞, ո՞նց:
    «Ռ»-ն, ԻՀԿ, սաստկական (նախկինում ասում էին՝ զորացուցիչ) միջածանց ա: Նույն արմատը սաստկական ձև ա ստացել և՛ «ռ»-ով և՛ «ռտ/րտ»-ով:

    «Ռ» զորացուցիչով ա կառուցված, ասենք, «շառաչել»-ը («Բնաձայն բառ. կազմուած է շ ձայնից՝ ռ զօրացուցիչով և չ ածանցիչով. ձևի համար հմմտ. բառաչել, թառաչել, կառաչել, հառաչել, իսկ արմատի համար հմմտ. շչել, շաչել, շշուկ ևն:» Աճառյան):

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2012), Varzor (07.10.2012)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ռ»-ն, ԻՀԿ, սաստկական (նախկինում ասում էին՝ զորացուցիչ) միջածանց ա: Նույն արմատը սաստկական ձև ա ստացել և՛ «ռ»-ով և՛ «ռտ/րտ»-ով:

    «Ռ» զորացուցիչով ա կառուցված, ասենք, «շառաչել»-ը («Բնաձայն բառ. կազմուած է շ ձայնից՝ ռ զօրացուցիչով և չ ածանցիչով. ձևի համար հմմտ. բառաչել, թառաչել, կառաչել, հառաչել, իսկ արմատի համար հմմտ. շչել, շաչել, շշուկ ևն:» Աճառյան):
    Հմմ, հետաքրքիր տարբերակ ա: Ուրիշ կարծիքներ կա՞ն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վստահ չեմ, բայց իմ կարծիքով, նույն հաջողությամբ կարա նաև աճական լինի, որպիսին, օրինակ, «անջրդի» բառի դեպքում է:

  10. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ռ»-ն, ԻՀԿ, սաստկական (նախկինում ասում էին՝ զորացուցիչ) միջածանց ա: Նույն արմատը սաստկական ձև ա ստացել և՛ «ռ»-ով և՛ «ռտ/րտ»-ով:

    «Ռ» զորացուցիչով ա կառուցված, ասենք, «շառաչել»-ը («Բնաձայն բառ. կազմուած է շ ձայնից՝ ռ զօրացուցիչով և չ ածանցիչով. ձևի համար հմմտ. բառաչել, թառաչել, կառաչել, հառաչել, իսկ արմատի համար հմմտ. շչել, շաչել, շշուկ ևն:» Աճառյան):
    Տարբերակ ա: Ռ-ն ստեղ հաստատ ածանց ա, ուղղակի մնում ա էն հարցը, թե ի՞նչ ածանց ա: ԻՄՀԿ՝ էս էլ ա էն անարտադրողական կամ քարացած ածանցներից, որ մինչև հիմա կան ու հենց որպես ածանց էլ ընկալվում են, բայց նոր բառեր ստեղծելու էլ ընդունակ չեն: Օրինակ՝ «նավաստի» բառում «աստի»-ն ածանց ա, բայց դրանով նոր բառեր էլ չեն ստեղծվում: Նույն կերպ «ոտի» ածանցը կա՝ հնոտի, սնոտի, օտարոտի ու վերջ: «Ունկ»՝ խորունկ: «Աշ»՝ թթվաշ, մատղաշ, «ունչ»՝ անտերունչ, անմռունչ, «կուն»՝ դիմացկուն, ծիծաղկուն... Եսիմ, դժվար ա ասելը:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.10.2012), Moonwalker (06.10.2012), Varzor (07.10.2012)

  12. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ ա: Ռ-ն ստեղ հաստատ ածանց ա, ուղղակի մնում ա էն հարցը, թե ի՞նչ ածանց ա:
    Մալխասյանցը և «ճանկռել» և «ճանկռտելը» սաստկական ձևեր ա համարում՝



    Սենց բան
    գտա: Չնայած նվիրված ա բազմապատկական ու սաստկական բայերի վիճակագրությանը, բայց հետաքրքիր աղյուսակ ունի ածանցների (տեքստում քիչ ներքև էլ հիշատակվում ա մեր «ճանկռտել»-ը)՝





    Հա ու անշուշտ էս «-ռ-» միջածանցը քո ասածի պես բառակազմական պոտենցիալի տեսակետից կենսունակ չի (ընդհանրապես էս միջածանցները ոնց որ թե ժամանակակից հայերենին բնորոշ չեն ու մնում են որպես անցյալի լեզվական իրողությունների վերապրուկ):

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.10.2012), Varzor (07.10.2012), Հայկօ (06.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •