User Tag List

Էջ 125 152-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,861 համարից մինչև 1,875 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1861
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
    Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (11.04.2012), Varzor (11.04.2012)

  3. #1862
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
    Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:
    Իսկ մեր բուհական դասագիրքը (Լ. Եզեկյան, «Հայոց լեզու», ԵՊՀ հրատ. 2007, էջ 261) պնդում ա, որ.

    «Նշենք նաև, որ ես, դու, մենք, դուք դերանունները բացառական, գործիական, ներգոյական հոլովներում վերջավորությունից առաջ ստանում են ն, ան մասնիկները և այս առումով գոյանում են զուգաձևություններ՝ ինձնից//ինձանից, ինձնով//ինձանով, ինձնում//ինձանում և այլն:»

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (11.04.2012), Varzor (12.04.2012), Գանգրահեր (26.04.2012), Շինարար (11.04.2012)

  5. #1863
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեր բուհական դասագիրքը (Լ. Եզեկյան, «Հայոց լեզու», ԵՊՀ հրատ. 2007, էջ 261) պնդում ա, որ.

    «Նշենք նաև, որ ես, դու, մենք, դուք դերանունները բացառական, գործիական, ներգոյական հոլովներում վերջավորությունից առաջ ստանում են ն, ան մասնիկները և այս առումով գոյանում են զուգաձևություններ՝ ինձնից//ինձանից, ինձնով//ինձանով, ինձնում//ինձանում և այլն:»
    Հնարավոր է՝ արդեն 2007 թվականին «ա»-երով տարբերակները լրիվ օրինաչափ են դարձել: Դպրոցում մեր անցած հայերենով քննարկվող դերանունների համար գոյություն ուներ միատեսակ կիրառություն՝ առանց զուգաձևությունների, որպիսի տարբերակը շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ, առավել քան ճիշտ էր:

    Ամեն դեպքում, լեզուն փոխվում, զարգանում է կամ ապազարգանում է, օրը մի կանոն փոփոխում են: Մի օր էլ «է» օժանդակ բային կունենանք մի շատ գեղեցիկ զուգաձևություն՝ «ա» օժանդակ բայ, քանի որ դա էլ, չնայած խոսակցական է, բայց շատ է կիրառվում: Որ լինի, չեմ զարմանա:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.04.2012)

  7. #1864
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ միշտ իմացել, որ կարճ տարբերակը ճիշտն ա:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.04.2012), Varzor (13.04.2012), _Հրաչ_ (13.04.2012), Ֆոտոն (14.04.2012)

  9. #1865
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասաց, ես էլ եմ իմացել, որ կարճ տարբերակը (ձեզնից) ճիշտ է, բայց վերջերս մի տեղ կարդացի` ձեզանից, և դրա համար մտածեցի կարողա ճիշտը վերջին տարբերակն է:
    Բարև Ձեզ

  10. #1866
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ "բոզ" բառի վերաբերյալ այս թեմայում սիմպոզիում էր ընթանում, դրա համար որոշեցի գրել:

    Քիչ առաջ նայում էի "Շանթ" հեռուստաընկերության "Մութ սենյակ" հաղորդումը, որտեղ մի տղա կար, ով եկել էր, ինչպես ինքը ասաց, Բոզի գյուղից:
    Այդ տղային հարցրին, թե որտեղից է այդ գյուղը ստացել այդ անվանումը, ինքն էլ պատասխանեց, որ այդ գյուղում միշտ շատ խոտեր են վառել և այդ անունը` բոզը, եկել է այդ վառվող խոտի գույնից:
    Բարև Ձեզ

  11. #1867
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի ամիս առաջ "բոզ" բառի վերաբերյալ այս թեմայում սիմպոզիում էր ընթանում, դրա համար որոշեցի գրել:

    Քիչ առաջ նայում էի "Շանթ" հեռուստաընկերության "Մութ սենյակ" հաղորդումը, որտեղ մի տղա կար, ով եկել էր, ինչպես ինքը ասաց, Բոզի գյուղից:
    Այդ տղային հարցրին, թե որտեղից է այդ գյուղը ստացել այդ անվանումը, ինքն էլ պատասխանեց, որ այդ գյուղում միշտ շատ խոտեր են վառել և այդ անունը` բոզը, եկել է այդ վառվող խոտի գույնից:
    Խոտի տարբերակը հետաքրքիր է, բայց ես էլ լսել եմ այն տարբերակը, որ դա բնակիչների մազերի գույնի հետ կապված է եղել: ՄԻնչև հիմա էլ Տավուշի ու Լոռվա որոշ գյուղերում տարեց բնակիչները այդ բառը հենց գույն իմաստով էլ օգատգործում են որոշ մարդկանց բնութագրելու համար: Ի դեպ այդ գույնը հիշատակվում է նաև Սասունցի Դավթի Թումանյանական տարեբրակում, որիպես նապաստակի գույն
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.04.2012), Vaio (23.04.2012)

  13. #1868
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչպես է գրվում սպի բառը հոգնակիով
    սպիեր թե սպիներ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  14. #1869
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, շնորհակալ եմ քեզ թե քեզանից

    ես կարծում եմ առաջի տարբերակն ա ճիշտ, բայց ամենուրեք երկրորդն եմ լսում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #1870
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, շնորհակալ եմ քեզ թե քեզանից

    ես կարծում եմ առաջի տարբերակն ա ճիշտ, բայց ամենուրեք երկրորդն եմ լսում
    Ինձ թում ա «քեզնից», քանի որ շնորհակալ լինել նշանակում ա շնորհ վերցնել, հետեւաբար` վերցնել ումի՞ց, այսինքն` բացառական հոլով:

    Սխալ կլինի, եթե ասենք «Ես քեզնից շնորհակալություն եմ հայտնում», որովհետեւ էս դեպքում բայը արդեն հայտնելն ա, հայտնում են ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (28.04.2012), Varzor (28.04.2012), _Հրաչ_ (29.04.2012), Ուլուանա (30.04.2012)

  17. #1871
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես է գրվում սպի բառը հոգնակիով
    սպիեր թե սպիներ
    Կարծում եմ ` սպիեր, քանի որ միավանկ է, բացի դա այսքան ժամանակ չեմ հանդիպել սպիներ տարբերակը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (28.04.2012)

  19. #1872
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես է գրվում սպի բառը հոգնակիով
    սպիեր թե սպիներ
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ` սպիեր, քանի որ միավանկ է, բացի դա այսքան ժամանակ չեմ հանդիպել սպիներ տարբերակը:
    Նարե ջան, չէ, սպի բառը միավանկ չի: Հայերենում այն բառերը, որոնք սկսվում են ս-ով կամ զ-ով, իսկ երկրորդ տառը նույնպես բաղաձայն է, վանկարկելիս ս-ից և զ-ից առաջ (եթե դրանցից հետո հնարավոր չէ) հայտնվում է «ը» տառը, ինչն օգտագործվում է նաև տողադարձելիս: Օրինակ՝ ըս-պի, ըս-տա-նալ, ըս-պա-նել, ըս-տոր, ըզ-գալ: Կան դեպքեր, երբ «ը» հնչյունն ավելանում է ս-ից կամ զ-ից հետո: Օրինակ՝ սը-գալ, զը-վարթ: Ամեն դեպքում, թե «ը»-ն տողադարձելիս ս-ից, զ-ից առաջ կամ հետո կհայտնվի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարդում տվյալ բառը: Օրինակ՝ չենք արտասանի ս(ը)պանել, կարտասանենք (ը)սպանել (որտեղ ը-ի լսվելու աստիճանը հասնում է 0-ի): Կամ չենք արտասանում զ(ը)գալ, այլ արտասանում ենք (ը)զգալ (որտեղ ը-ն ավելի շատ է լսվում, քան սպանել բառի մեջ):

    Մի խոսքով՝ սպի բառը բոլորովին միավանկ չէ, ունի երկու վանկ՝ ըս-պի: Այդ բառը տողադարձվում է նույնպես նման կերպ՝ «ը»-ն գրելով: Ուստի սխալ է սպի բառի հոգնակին գրել «սպիեր», ճիշտ է՝ «սպիներ»:

    Աղբյուր՝ դպրոցական դասագրքեր:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.04.2012), Freeman (29.04.2012), Նարե91 (29.04.2012), Ուլուանա (30.04.2012)

  21. #1873
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    _Հրաչ_ եթե կարելի է կխնդրեի աղբյուրը նշել, ինձ խնդրել էին դեղի ստիկեր թարգմանել, ես գրել էր սպիներ, նույնիսկ չգիտեմ ինչու, ուղղակի լեզուս այդպես էր պահանջում ու վերջ: Հանկարծ դեմս դրեցին միավանկ բառերի հետ կապված օրենքը, մի տեսակ ներքին ձայնս սպիներ է ասում, բայց մի քանի լեզվաբաններ ու լեզվի օրենքները լավ իմացող մարդիկ սպիեր են պնդում:
    Կանխավ շնորհակալություն
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (29.04.2012)

  23. #1874
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարե ջան, չէ, սպի բառը միավանկ չի: Հայերենում այն բառերը, որոնք սկսվում են ս-ով կամ զ-ով, իսկ երկրորդ տառը նույնպես բաղաձայն է, վանկարկելիս ս-ից և զ-ից առաջ (եթե դրանցից հետո հնարավոր չէ) հայտնվում է «ը» տառը, ինչն օգտագործվում է նաև տողադարձելիս: Օրինակ՝ ըս-պի, ըս-տա-նալ, ըս-պա-նել, ըս-տոր, ըզ-գալ: Կան դեպքեր, երբ «ը» հնչյունն ավելանում է ս-ից կամ զ-ից հետո: Օրինակ՝ սը-գալ, զը-վարթ: Ամեն դեպքում, թե «ը»-ն տողադարձելիս ս-ից, զ-ից առաջ կամ հետո կհայտնվի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարդում տվյալ բառը: Օրինակ՝ չենք արտասանի ս(ը)պանել, կարտասանենք (ը)սպանել (որտեղ ը-ի լսվելու աստիճանը հասնում է 0-ի): Կամ չենք արտասանում զ(ը)գալ, այլ արտասանում ենք (ը)զգալ (որտեղ ը-ն ավելի շատ է լսվում, քան սպանել բառի մեջ):


    Մի խոսքով՝ սպի բառը բոլորովին միավանկ չէ, ունի երկու վանկ՝ ըս-պի: Այդ բառը տողադարձվում է նույնպես նման կերպ՝ «ը»-ն գրելով: Ուստի սխալ է սպի բառի հոգնակին գրել «սպիեր», ճիշտ է՝ «սպիներ»:

    Աղբյուր՝ դպրոցական դասագրքեր:
    Լրիվ մոռացել էի: Շնորհակալություն( /հայոց լեզվի դասախոսիս աչքից հեռու/ ուղղակի տարօրինակն այն է, որ երբեք չէի լսել սպիներ տարբերակը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  24. #1875
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    _Հրաչ_ եթե կարելի է կխնդրեի աղբյուրը նշել, ինձ խնդրել էին դեղի ստիկեր թարգմանել, ես գրել էր սպիներ, նույնիսկ չգիտեմ ինչու, ուղղակի լեզուս այդպես էր պահանջում ու վերջ: Հանկարծ դեմս դրեցին միավանկ բառերի հետ կապված օրենքը, մի տեսակ ներքին ձայնս սպիներ է ասում, բայց մի քանի լեզվաբաններ ու լեզվի օրենքները լավ իմացող մարդիկ սպիեր են պնդում:
    Կանխավ շնորհակալություն
    Գեա ջան, ցավոք, մոտակա 3 օրերը ոչ աշխատանքային են, դպրոցները չեն աշխատում: Եթե մինչև աշխատանքային օրերը հաջողվի ճարել համապատասխան դպրոցական դասագիրքը կամ կապ հաստատել ծանոթ հայոց լեզվի որևէ ուսուցչի հետ, անպայման ավելի շուտ կտեղադրեմ աղբյուրն այս թեմայում:

    Լեզուն անընդհատ զարգանում, փոփոխվում է: Շատ կանոններ, որ նախկինում հայոց լեզվի համար անընդունելի ու սխալ են համարվել, ներկայումս ընդունվում են, համատեղ կիրառվում դասական լեզվի տարբերակի հետ ու վերջիններիս կիրառությունից դուրս մղելու միտում ունեն: Միգուցե բառերի վանկավորման կանոններն էլ արդեն «դե յուրե» ամրագրված փոփոխություններ են կրել, դա չեմ կարող ասել: Բայց հաստատում եմ, որ կոնկրետ «սպի» բառը երկվանկ է:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (29.04.2012)

Էջ 125 152-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •