Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ եմ ահավոր նյարդայնանում սխալ տրանսլիտից: Ու սխալ տրանսլիտ անողների մեծ մասը ռուսական կրթություն ունեն ու առանց լատինական այբուբենի կանոնները իմանալու, բառերը ոնց ուզում տրանսլիտավորում են:

Չուկը ճիշտ ա ասում, հստակ կանոններ չկան, բայց տրանսլիտ անելու ընդունված ձևեր կան, որոնք պետք է պահպանել, հատկապես հատուկ անունները՝ տեղանուններ, անուն-ազգանուններ տրանսլիտ անելու համար:

Օրինակ «ե»-ն, եթե «յ» հնչույթը լսվում է, պետք է տրանսլիտել «ye»:
խ-ն kh, այլ ոչ թե x
ջ-n j, այլ ոչ թե dj
ը-ն y, այլ ոչ թե @
ժ-ն zh, այլ ոչ թե j
ծ-ն ts
ձ-ն dz
ղ-n gh
ճ-n tch կամ ch
յ-ն y
շ-ն sh
չ-ն ch
ց-ն ts այլ ոչ թե c
ք-ն k այլ ոչ թե q
և այլն

Ինչ վերաբերվում է Էջմիածնի տրանլիտին, ապա ավելի ընդունված ձևը ոչ թե Ejmiatsin է (Գուգլում 550,000 արդյունք), այլ Echmiadzin-ը (Գուգլում 604,000 արդյունք) ու պատճառը էստեղ ոչ թե սխալ տրանսլիտն է, այլ արևմտահայերենի արտասանությունը: Համենայն դեպս երկու ձևով էլ կարելի ա գրել, բայց ես միշտ օգտագործել եմ Echmiadzin տարբերակը:
Իսկ կասես, թե էդ կանոնները որտեղից??
Նախապես նշեմ, որ մեր երկրում գործում են տրանսլիտի մի քանի ընդունված տարբերակներ, մասնավորապես` Անձնագրային բաժին, բանկայնի փոխանցման համակարգեր (ըդն որում ամենմեկն իրենն ունի, բայց հիմքը SWIFT-ն է )

Chishtn asac indz el e misht heraqrqrel, te vor tarberakn e chisht, bayc de miasnakan tarberak chem gtel