Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նշածդ բառերում «իք»-ն ընդամենը ածանց է, այլ ոչ թե հոգնակիակերտ մասնիկ: Դրանք էլ են ցույց տալիս բազմազանություն, ինչպես նաև իրենց մեջ պարունակում են հոգնակիի շերտ, օրինակ՝ գիրք, որը կազմված է «գիր» արմատից ու «ք» ածանցից, որը ցույց է տալիս, որ գրից շատ կա, բայց քանի որ նոր բառ է ստեղծվել, ապա դրա հոգնակին ստանում է «ներ» հոգնակիակերտ մասնիկն ու դառնում գրքեր, ինչպես օձիքը՝ օձիքներ: Ի դեպ ստեղ հիշեմ, որ ինքդ էիր բերել օրինակը, որ «մարդիկներ»-ը սխալ է: Իսկ օրինակ Ուտիքը չի կարող ստանալ հոգնակիակերտ մասնիկ: Դեռ շնորհակալ եմ, որ չես գրել «հայրենիք», որովհետև նույն «իք»-ով է կազմված, բայց դա ածանց է:

Չուկ ջան, մի խորացի ածանցն էլ է լինում հոգնակիակերտ, դրանցից մեկն էլ հենց ք-ն է Օրինակ` մթերք, բերք, կամք: Բերքեր չեն ասում, կամ կամքեր Քո ասած մարքիկ-ն էլ չի կարող ստանալ հոգնակիակերտ ածանց:
Սովորաբար արդեն իսկ հոգնակի բառերը կամ հոգնակի չունեցող գոյականները չեն ստանում հոգնակիակերտ ածանցներ:
Ի դեպ հայրենիքներ արտահայտությունը որոշ կոնտեքստից ելնելով սխալ չի համարվում:

Լավ, շատ ենք խորանում, թեմայից հեռանում ...