Ես համակարծիք եմ Նաիրուհու հետ:Թեև, ոնց որ երկուսն էլ կիրառելի են:
Հայոց լեզվի իմ բուհական դասագրքից (Եզեկյան, 2007).
«Անշեշտ և թույլ արտասանվող ը ձայնավորը գրական արտասանությամբ առավելապես սղվում, իսկ ժողովրդական արտասանությամբ և բանաստեղծական խոսքում հաճախ պահպանվում է՝ առաջացնելով արտասանության ու տողադարձի երկակիություն»
Օր՝ աղջ-կա/աղ-ջը-կա, մարմ-նի/մար-մը-նի ևն:
«Պետք է խուսափել ավելորդ ը տողադարձում ներմուծելուց: Ոչ թե աղ-ջը-կա, այլ աղջ-կա...: Առաջին տարբերակները խատուկ են խոսակցական լեզվին, երկրորդները՝ գրական հայերենին»: (Օհանյան, «Հայոց լեզվի քերականության ուղեցույց», 2007)
Էջանիշներ