Ավետ ջան, սանր բառում գաղտնավանկ կա, իսկ սանրել բառում՝ ոչ։ Դու իրո՞ք սա-նը-րել ես վանկատում։ Ընդհանրապես հիմա հնարավորինս խուսափում են գաղտնավանկով ձևերից (հարց-նել, ոչ թե հար-ցը-նել, կորց-նել, ոչ թե կոր-ցը-նել և այլն), ուր մնաց թե գաղտնավանկի ը ավելացնեն այն բառերում, որոնցում այն ընդհանրապես չի հնչում
Գաղտնավանկի առաջացումը պայմանավորող ր հնչյունը -ել-ը ավելացնելիս անցնում է հաջորդ վանկին՝ դրանով իսկ վերացնելով գաղտնավանկի ը-ի անհրաժեշտությունը, քանի որ այն օգտագործվում է միայն բաղաձայնների կուտակումը մեղմելու համար։
Էջանիշներ