Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ ճիշտ են պատրաստվում եմ գրել, որոշել եմ գնալ, խոստացել է կանչել… տարբերակները, որովհետև տվյալ դեպքում նախադասությունների ստորոգյալներն են՝ պատրաստվում եմ, որոշել եմ, խոստացել է…, իսկ գրել, գնալ, կանչել դերբայները ստորոգյալների լրացումներն են, ցույց են տալիս գործողության ընդհանուր գաղափարը և պետք է լինեն -ել, -ալ վերջավորությամբ.
ի՞նչ եմ անում - պատրաստվում եմ
պատրաստվում եմ ի՞նչ անել - գրել

պատրաստվում եմ գրել
որոշել եմ գնալ
խոստացել է կանչել


Իսկ -ելու, -ալու վերջավորությամբ դերբայը օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր և նախադասության մեջ դառնում է ստորորգյալ՝ ցույց տալով գործողությունը չսկսված, կատարելի վիճակում /ապակատար դերբայ/.
գրելու եմ
գնալու եմ
կանչելու է


սխալ կլինի երկու ստրոգյալ միասին գործածել.
պատրաստվում եմ գրելու
որոշել եմ գնալու
խոստացել է կանչելու


Հ.Գ. կխնդրեի՝ լեզվաբաններն ավելի մանրամասն բացատրեն և եթե բացառություններ կան, դրանց մասին էլ գրեն:
Այստեղ շփոթուած են լեզուական երկու տարբեր երևոյթներ՝ խնդիր անորոշ դերբայը և ապառնի դերբայը:
ա) Պատրաստւում եմ գրել, խոստացել է կանչել, որոշել եմ գնալ...
Այս երեք օրինակներուն մէջ գրել, կանչել և գնալ դերբայները կ'ընկալուին իբրև խնդիր լրացումներ ստորոգեալներուն. ըստ այսմ՝ պատրաստուիլ բայը կը պահանջէ տրական հոլով յանգման խնդիր, ուրեմն կը պատրաստուիմ գրելՈՒ. այստեղ երկու ստորոգեալ չունինք, այլ ստորոգեալ մը և տրական հոլով խնդիր մը: Խոստանալ և որոշել կը պահանջեն հայցական հոլով ուղիղ խնդիր, ուրեմն խոստացել է կանչել, որոշել եմ գնալ:
բ) Գրելու եմ, կանչելու եմ, գնալու եմ ձևերու մէջ գրելու, կանչելու և գնալու ապառնի դերբայ են, որոնք իրօք ալ օժանդակ բայի հետ կըե կազմեն ՄԷԿԱԿԱՆ դիմաւոր բայեր, ուրեմն անորոշ դերբայի տրական հոլովները չեն ասոնք: