Հետաքրքիր բառախումբ է: «Ապա/հապա»ն այնուհետ իմաստով մակբայ է, սպասողական հըլը իմաստով՝ ձայնարկություն և ապան ու հապան ոչ բարբառային, այլ խսկց. լեզվում կարելի է օգտագործել մեկը մյուսի փոխարեն: Իսկ «բա»-ն՝ իբրև ձայնարկություն, առանձին իմաստներ է ստացել և այն ապա/հապայով փոխարինելը ինձ շինծու է թվում շատ դեպքերում. «բա որ ասում եմ», «բա էսպես բան կլինի՞», «բա ես էլ նույնն եմ ասում» և այլն: Ճիշտ ե՞մ:
Շնորհակալություն: