Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
Էջ:Թումանյանի ԵԼԺ

Հնդկա ֊ռուսական բառարանում Սիս սանսկրիտերեն կնշանակի սար, զագաթ, բարձրություն։ Մի՞թե սրանով չի կարող արդարանալ մեծ ու փոքր Մասիսների համար հայ ժողվրդի բերանում պահված Սիս ու Մասիս ձևը, այսինքն՝ սար և Մեծ սար։ Սիս֊լեռ և էստեղից էլ սիսական, լեռնաստան, Ղարաբաղի հին անունը։ Ինչպես դաղն և Դաղս տան է կամ Կաֆ և Կա վկա վ կամ Կավկաս, հայտնի է, որ նշանակում են լեռ և լեռնաստան կամ լերինք։
Ես էլ Վիքիով նայեց, որ Քաֆ լեռը կովկասն է կամ գտնվում է Հս. Կովկասում

---------- Ավելացվել է՝ 21:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:41 ----------

Angha-ի մասին, արաբերեն տառերով գրվում է ա-ն-կ-ա: Արաբերեն կ-ի հնչումը ղ-ոտ է, այսինքն մոտավորապես հնչում է անկղա, հմմտ.՝ անգղ, նկարում էլ կարծեմ փյունիկը անգղին նմանություն ունի, մի խոսքով, մեր անգղ բառը, կարելի է ենթադրել, ունի արաբական ծագում, սիրամարգը՝ իրանական