ՓՆՏՌԵԼ կամ
ՓՆԴՌԵԼ «պահանջել» Գէ. ես. (մի ձեռագրի լուսանցքի վրայ այսպէս է գրուած` իբր բացատրութիւն բնագրի
պահանջել բառի). «որոնել» Վստկ. 214 (Փնդռեա՛ զբերանն և զլեզուն` թէ ուռեց կենայ…). «հարցուփորձել» Սմբ. դատ. էջ 5, 79. որից
իրաւունք փնտռել «իրաւունք բանեցնել» Անսիզք 13 (մհյ. դատաստանական մի դարձուած է, իբր ֆր. faire valoir ses droits).
փնդռողութիւն «հարցաքննութիւն» Սմբ. դատ. էջ 5, 79. գործածական է արևմտեան գրականում «որոնել» իմաստով (գրւում է
փնտռել), երբեմն միայն արևելեան գրականում
փնդռել ձևով:
Ծագում է նախաւոր
պտռել ձևից. որի վրայ տե՛ս
պտիռ: Սրա համեմատ Ղարաբաղի բարբառը` որ ունի
պտռել ձևը, չգիտէ
փնտռել:
Էջանիշներ