Ռամշտեյն, համոզվա՞ծ ես, որ գրաբարում հանդիպում ա «փնտռել» բայը, որովհետև որքան ես գիտեմ, գրաբարում «փնտրել»-ի փոխարեն օգտագործվել է «խնդրել» բայը: Համենայն դեպս, ինձ որևէ գրաբարյան տեքստում «փնտրել» բայը չի հանդիպել: Քանի որ չեմ կարող պարծենալ գրաբարով մեծաքանակ տեքստերի կարդացածությամբ, խնդրում եմ, որևէ գրաբարով որևէ հատված մեջբերեք, որում օգտագործվում է «փնտրել» կամ «փնտռել» բայը: Շնորհակալություն![]()
Էջանիշներ