Մեֆ ջան ասածս էն ա, որքան էլ, կամ ընդհանրապես, չհավատան Նրան, ինձ և Նրան հավատացողների համար Նա մնում է գոյություն ունեցող էակ: Թեպետ ես չեմ ընդիմանում, ամեն մարդու իրավունքն է, խոսքի ազատության տեսանկյունից, Աստվածը գրել մեծատառով կամ փոքրատառով: Իրոք, որ ճիշտ ես նկատել Սահմանադրության՝ ամեն մարդ ազատ է կրոնի դավանության մեջ կետի խախտում ա:
Տես նաև մի նրբություն էլ, որքան էլ շատ մարդիկ Սահմանդրությանը դեմ լինեն, հակասահմանդրական գործունեություն իրականացնեն, միևնույն է իրավունք չունեն Սահմանդրությունը գրել փոքրատառով: Կամ մեկ այլ բան, որքան էլ ադրբեջանցին չհամակերպվի Լեռնային Ղարաբաղը հայկական պատմական տարածք ա, որովհետև մեզ՝ հայերիս համար դա անքակտելի փաստ ա, նրանց համար ոչ, իրավունք չունի գրելու փոքրատառ ու տենց մի շարք համեմատություններ: