User Tag List

Էջ 85 152-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995135 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,261 համարից մինչև 1,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1261
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հոդված եմ խմբագրում, էսպիսի տողեր կան. ես «բայց թե–ն» սարքեցի «բայց դե», հեղինակը ինձ հետ համաձայն չէ, ասում է, որ ճիշտը բայց թե–ն է, հիմա արդեն կասկածում եմ, որ ինքն է ճիշտ։ Մի հատ խնդրում եմ ասեք էլի, ճիշտ եմ, թե՝ սխալ ։) Կանխավ շնորհակալ եմ
    «Թե»–ի կիրառումը «դե»–ի փոխարեն ընդհանրապես շատ տարածված սխալ է։ Ի դեպ, Ակումբում էլ շատերը մշտապես սխալ են օգտագործում։ «Թե»–ն կարող էր ճիշտ լինել երկու դեպքում.
    1. «եթե» իմաստով, օրինակ.
    Թե իմանաս՝ ինչե՜ր եմ լսել նրա մասին...

    2. որպես շաղկապ կիրառվելու դեպքում, օրինակ.
    Ոչ ոք չգիտեր, թե ինչի համար էր նա եկել։
    կամ՝
    Բայց թե ինչի համար էր եկել՝ ոչ ոք չգիտեր։

    Ճիշտ է, եթե ամբողջ նախադասությունը մեջբերված լիներ, հնարավոր կլիներ ավելի համոզված պնդել, որ սխալ է, բայց մեջբերված հատվածից դատելով՝ ամենայն հավանականությամբ շարունակությունը դժվար թե ինչ–որ բան փոխեր. քննարկվող նախադասության մեջ «թե»–ն նշված իմաստներից ոչ մեկն էլ չի արտահայտում, ընդամենը «դե»–ի փոխարեն սխալմամբ կիրառված «թե» է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.06.2010), Ariadna (14.06.2010), My World My Space (08.06.2010), Sphinx (08.06.2010), Հայկօ (08.06.2010), Հայուհի (14.06.2010), Ձայնալար (08.06.2010), Մանուլ (10.06.2010)

  3. #1262
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հարց, կապված "ի գիտություն" արտահայտության հետ:
    եթե մի րոպե նեղություն քաշենք, ու նայենք հայերեն սովորող այլազգիի աչքերով, ապա մի տեսակ անհասկացողություն է առաջանում "գիտություն" /գիտնական-գիտություն/ և "ի գիտություն" -ի հետ կապված , որը բացարձակ կապ չունի գիտնականի "գիտության" հետ:
    ինչու՞ այդ արտահայտություն չվերացնել ընդանրապես, քանի որ կա "հաշվի առեք", կամ թեկուզ հրամայականով "իմացե՛ք"-ը :

  4. #1263
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց, կապված "ի գիտություն" արտահայտության հետ:
    եթե մի րոպե նեղություն քաշենք, ու նայենք հայերեն սովորող այլազգիի աչքերով, ապա մի տեսակ անհասկացողություն է առաջանում "գիտություն" /գիտնական-գիտություն/ և "ի գիտություն" -ի հետ կապված , որը բացարձակ կապ չունի գիտնականի "գիտության" հետ:
    ինչու՞ այդ արտահայտություն չվերացնել ընդանրապես, քանի որ կա "հաշվի առեք", կամ թեկուզ հրամայականով "իմացե՛ք"-ը :
    Լիովին համամիտ եմ… Ինչո՞ւ մեկընդմիշտ չվերացնել ի զորու, ի վիճակի, ի դեպ, ընդ որում, ըստ իս կամ ըստ-ով, ի-ով և մնացած բոլոր գրաբարյան մնացուկ մասնիկներով բառաձևերն առհասարակ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  5. #1264
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրաբարյան Ի նախդիրը հայցականի հետ գործածվում է նաև ՈՐՊԵՍ իմաստով: Լավ էլ օգտագործվում է, ինչու՞ հանել:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  6. #1265
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ… Ինչո՞ւ մեկընդմիշտ չվերացնել ի զորու, ի վիճակի, ի դեպ, ընդ որում, ըստ իս կամ ըստ-ով, ի-ով և մնացած բոլոր գրաբարյան մնացուկ մասնիկներով բառաձևերն առհասարակ
    Իրոք, ինչու՞ հանենք: Յուրահատուկ համ ու հոտ ա տալիս լեզվին, ի՞նչը դուրդ չի գալիս
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (14.06.2010)

  8. #1266
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց, կապված "ի գիտություն" արտահայտության հետ:
    եթե մի րոպե նեղություն քաշենք, ու նայենք հայերեն սովորող այլազգիի աչքերով, ապա մի տեսակ անհասկացողություն է առաջանում "գիտություն" /գիտնական-գիտություն/ և "ի գիտություն" -ի հետ կապված , որը բացարձակ կապ չունի գիտնականի "գիտության" հետ:
    ինչու՞ այդ արտահայտություն չվերացնել ընդանրապես, քանի որ կա "հաշվի առեք", կամ թեկուզ հրամայականով "իմացե՛ք"-ը :
    Այստեղ գիտությունը քո ասածից մի փոքր տարբեր իմաստ ունի: Ճիշտ է, նույն արմատը ունեցող նույն բառն է, բայց երանգների տարբերություն կա:
    Գիտենալ - իմանալ
    Գիտություն - իմացություն
    Այստեղ «գիտություն»-ն ունի «իմացություն» իմաստը, այլ ոչ թե անգլերեն` «science», գերմաներեն` «Wissenschaft», ռուսերեն «наука» իմաստը:
    Եթե ասում եմ «ի գիտություն քեզ…», նույնն ա, ոնց որ ասեմ «Քեզ որպես իմացություն…», իսկ քո ասած «հաշվի առեք»-ը այլ երանգ ունի, ու չի փոխարինում «Ի գիտություն»-ին:


    ---------- Ավելացվել է՝ 14:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:43 ----------

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ… Ինչո՞ւ մեկընդմիշտ չվերացնել ի զորու, ի վիճակի, ի դեպ, ընդ որում, ըստ իս կամ ըստ-ով, ի-ով և մնացած բոլոր գրաբարյան մնացուկ մասնիկներով բառաձևերն առհասարակ
    Հա էլի… ու վափշե էս չոլախ առմյանսկի յազիկը պետք ա հանել ռադ անել, չէ՞ որ ոտից գլուխ գրաբարից ա առաջացել:
    Դառնանք սենց. "DÄR" Açümb, pahpanlar Hay ğür ü grakanuçün...
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 14.06.2010, 13:55:

  9. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.06.2010), Chuk (14.06.2010), Արևածագ (14.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Հայկօ (14.06.2010), Հայուհի (16.06.2010), Մանուլ (14.06.2010), Նաիրուհի (14.06.2010), Ուլուանա (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Ֆոտոն (14.06.2010)

  10. #1267
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք, ինչու՞ հանենք: Յուրահատուկ համ ու հոտ ա տալիս լեզվին, ի՞նչը դուրդ չի գալիս
    Լիովին համամիտ եմ
    Հենց գրաբարից մնացած բառերն ու որոշ մասնիկներն են ավելի գեղեցիկ դարձնում գեղարվեստական խոսքը...
    Ավելի լավ է մտածել ոչ թե գրաբարյան , այլ այն բառերի մասին, որոնք ներթափանցում են օտար լեզուներից և աղավաղում հայերենը: Իսկ գրաբարը հայերենի հիմքն է և , ըստ իս, ունի ավելի գեղեցիկ լեզվային երանգներ, քան ժամանակակից հայերենը
    Нет без правил игры, есть игра по неволе!

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (14.06.2010), Արևածագ (14.06.2010), Նաիրուհի (14.06.2010)

  12. #1268
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    dvgray, քո որոշ գրառումներից մոտս տպավորություն է ստեղծվել, որ դու լեզվում ուզում ես տեսնես մաթեմատիկական ճշգրտություն: Չէ, դա անթույլատրելի եմ համարում: Հենց սենց բաներն են լեզվին համ ու հոտ տալիս: Պետք չի, որ հոտ բառը միայն բույր նշանակի, նա թող նաև ոչխարների խումբ նշանակի: Իսկ ընդհանրապես որևէ տերմին, բառ, արտահայտություն չպիտի (ու չի էլ կարող) լեզվից հեռանալ, հանվել ինչ-որ մեկի քմահաճույքով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (14.06.2010), Արևածագ (14.06.2010), Հայուհի (14.06.2010), Նաիրուհի (14.06.2010), Ուլուանա (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010)

  14. #1269
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրապես որևէ տերմին, բառ, արտահայտություն չպիտի (ու չի էլ կարող) լեզվից հեռանալ, հանվել ինչ-որ մեկի քմահաճույքով:
    Եթե այդ մեկը անասնաբուժական- անասնաբուծական ինստիտուտի ռեկտորը չի:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.06.2010), Chuk (14.06.2010), Նաիրուհի (14.06.2010)

  16. #1270
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, արդեն գրվել ա, թե չէ:

    Վերջերս շատ եմ նկատում էս տիպի սխալներ:
    Օրինակ, գրում են՝
    մարդիկ, որոնք……
    Պետք է գրել՝
    մարդիկ, ովքեր……

  17. #1271
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, արդեն գրվել ա, թե չէ:

    Վերջերս շատ եմ նկատում էս տիպի սխալներ:
    Օրինակ, գրում են՝
    մարդիկ, որոնք……
    Պետք է գրել՝
    մարդիկ, ովքեր……
    Բայց դա սխա՞լ ա որ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. #1272
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն լինելով վերևում արտահայտված տեսակետներին ու մտքերին՝ ուզում եմ ավելացնել, որ, ի գիտություն ձեզ , Նաիրուհին հեգնանքով էր արել իր գրառումը, ոչ թե լրջորեն նկատի էր ունեցել, թե պետք է լեզվից հանել բոլոր նշված արտահայտությունները։ Ուղղակի, որքան նկատեցի, քիչ մնաց՝ խեղճին ազգի դավաճան հանեիք էդ գրառման համար։
    Բայց Նաիրուհուն էլ խորհուրդ կտայի ընդհանրապես աշխատել էդ կարգի գրառումներից զերծ մնալ՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայուհի (16.06.2010), Նաիրուհի (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010)

  20. #1273
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դա սխա՞լ ա որ:
    100%-ով չեմ կարող ասել, որ սխալ ա, բայց նախընտրելի ա երկրորդ ձևը: Ինչքան գիտեմ, մարդկանց մասին խոսելիս, ով, ովքեր պետք է գրվի

    Տեսնենք լեզվի մասնագետները ինչ կասեն

    Հ.Գ. Երևի պիտի Զանազան լեզվական հարցեր թեմայում գրեի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (14.06.2010)

  22. #1274
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, արդեն գրվել ա, թե չէ:

    Վերջերս շատ եմ նկատում էս տիպի սխալներ:
    Օրինակ, գրում են՝
    մարդիկ, որոնք……
    Պետք է գրել՝
    մարդիկ, ովքեր……
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    100%-ով չեմ կարող ասել, որ սխալ ա, բայց նախընտրելի ա երկրորդ ձևը: Ինչքան գիտեմ, մարդկանց մասին խոսելիս, ով, ովքեր պետք է գրվի

    Տեսնենք լեզվի մասնագետները ինչ կասեն

    Հ.Գ. Երևի պիտի Զանազան լեզվական հարցեր թեմայում գրեի:
    «Որ»–ն ու «որոնք»–ը անձերի հետ գործածվելիս կարող են և՛ ճիշտ լինել, և՛ սխալ՝ կախված իրավիճակից։ Ժամանակին StrangeLittleGirl–ը գրել էր դրա մասին, մեջբերում եմ նրա գրառումը.

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ ես գրեմ, չնայած չգիտեմ, թե ոնց պետք է բացատրեմ, որովհետև լիքը տերմիններ մոռացել եմ:
    Սխալ է ասել. սա այն մարդն է, ում սիրում եմ:
    Պետք է լինի. սա այն մարդն է, որին սիրում եմ:
    Իսկ եթե «ում» բառը շատ եք ուզում օգտագործել, ասեք. սա նա է, ում սիրում եմ:

    Նման սխալներ հաճախ են հանդիպում (որը-ով, որոնք-ովքեր և այլն): Հիմա փորձեմ բացտրել: Առաջին նախադասության մեջ երկրորդական նախադասությունը լրացնում է «մարդ» բառին, իսկ լրացման հարցը տալիս ես այսպես. «ո՞ր մարդն է», հետևաբար դա որոշիչ երկրորդական նախադասություն է, որը պահանջում է «որը»:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.06.2010, 19:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (14.06.2010), Արևհատիկ (14.06.2010)

  24. #1275
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան հիշում եմ, եթե երկրորդական նախադասությունը լրացնում է այն անդամին, որն արտահայտված է անձնական դերանունով, պիտի անձնական դերանունով էլ շարունակվի երկրորդական նախադասությունը (նրանք, ովքեր): Իսկ եթե գոյականին է լրացնում, ուրեմն չի կարող անձնական դերանունով շարունակվել (մարդիկ, որոնք):
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

Էջ 85 152-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995135 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •