User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    237
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մի հարց էլ ես տամ. հոլովական վերջավորությունները ու նմանատիպ բաները չակերտների մե՞ջ են գրվում թե դրսում ու գծիկով: Էդ կանոնը անընդհատ փոխում են:

  2. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մին հարց տամ: Առաջարկ եւ առաջակություն բառերի կիրառման տարբերությունը: Ո՞ր դեպքերում է ճիշտ կիրառել «առաջարկ անել» եւ ո՞ր՝ «առաջարկություն անել»: «Առաջարկ» եւ «առաջարկություն» բառերի տարբերությունը ո՞րն է:

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մին հարց տամ: Առաջարկ եւ առաջակություն բառերի կիրառման տարբերությունը: Ո՞ր դեպքերում է ճիշտ կիրառել «առաջարկ անել» եւ ո՞ր՝ «առաջարկություն անել»: «Առաջարկ» եւ «առաջարկություն» բառերի տարբերությունը ո՞րն է:
    Առաջարկ բառի իմաստներից մեկը հենց առաջարկությունն է:
    Առաջարկ - քննարկման կամ ընդունման նպատակով ներկայացվող որոշակի միտք , ձևակերպված առաջարկություն: Քննարվեցին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ (ներկայացված, արված) առաջարկությունները(առաջարկները): Պարզապես, գործնականում, որոշակի բովանդակությամբ պաշտոնական տեքստերում, նախընտրելի է դարձել առաջարկություն բառը, իսկ ընդհանրապես երկուսն էլ կարելի է գործածել:
    Իսկ առաջարկ բառի մյուս իմաստն է՝ որևէ քայլ կատարելու հրավերը, դիմումը:Նրան՝ խումբը ղեկավարելու առաջարկ արեցին:
    Առաջարկություն անել- ամուսնության առաջարկ անել

    Օգտ. գրակ.«Ժամ.հայոց լեզվի բացատրական բառարան»,ՀՍՍՀ ԳԱ հրատ.,Եր. 1969,էջ 174:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 15.04.2010, 08:06:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (15.04.2010), lusattik (15.04.2010), Շինարար (15.04.2010), Ուլուանա (15.04.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց ունեմ: Կասե՞ք, թե որն է ճիշտ, կանացի հագուստ թե՞ կանանց հագուստ:

  6. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց ունեմ: Կասե՞ք, թե որն է ճիշտ, կանացի հագուստ թե՞ կանանց հագուստ:
    Կանացի հագուստ- այսինքն կնոջ համար նախատեսված, կնոջ համար պիտանի: օր. հագուստ, գուլպա:

    Կանանց հագուստ- կարծում եմ սա քանակական առումով է օգտագործվում: օր. Կանանց հագուստը շատ գեղեցիկ էր:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (20.04.2010)

  8. #6
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանացի հագուստ- այսինքն կնոջ համար նախատեսված, կնոջ համար պիտանի: օր. հագուստ, գուլպա:

    Կանանց հագուստ- կարծում եմ սա քանակական առումով է օգտագործվում: օր. Կանանց հագուստը շատ գեղեցիկ էր:
    Բայց հագուստը կանացի լինում է՞: Ինձ հենց դա է պետք՝ կնոջ համար նախատեսված հագուստ: Ես էլ էի մտածում, որ կանանց համար նապատեսված հագուստը կանացի հագուստ է, բայց մեկը ինձ փորձեց ապացուցել, որ հագուստը կանացի չի լինում, այլ լինում է կնոջ, կանանց:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    lusattik (22.04.2010)

  10. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հագուստը կանացի լինում է՞: Ինձ հենց դա է պետք՝ կնոջ համար նախատեսված հագուստ: Ես էլ էի մտածում, որ կանանց համար նապատեսված հագուստը կանացի հագուստ է, բայց մեկը ինձ փորձեց ապացուցել, որ հագուստը կանացի չի լինում, այլ լինում է կնոջ, կանանց:
    Ուրեմն Է.Դ.Աղայանի « արդի հայերենի բացատրական բառարան» -ում կա էսպիսի բացատրություն.
    Կանացիազգեստ, կանացիահանդերձ - կանացի զգեստ հագած:

    Ինչպես տեսնում ես գրված չի կնոջ զգեստ հագած, գրված է կանացի զգեստ հագած: Կանացի ածականն է հիմքը, այսինքն զգեստը կնոջ համար պիտանի՝ նախատեսված՝ հարմար:

    Ես էսքանով կարամ օգնեմ, եթե կուզես սպասենք, լեզվագետները ավելի սպառիչ պատասխան կտան:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (20.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •