Եթերից ամեն դեպքում անընդհատ ասում են. «Ամերիկայի Մաիցյալ Նահանգները ձգտւմ են, գտնում են, ուզում են…», վստահ չեմ կարող պնդել, բայց հակված եմ մտածելու, որ եթե հաջորդող ստորոգյալն արտահայտված է բայով, ապա պետք է դնել հոգնակիով, իսկ եթե հաջորդող ստորոգյալը իր կազմում ունի գոյական անուն, որը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամբողջականությունը, պետք է դնել եզակիով:
Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Իրանի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆեդերատիվ հանրապետություն է:
Նույնը այլ նմանատիպ հատուկ անունների դեպքում:
Ալպերը ձգվում են այսինչ տարածքով:
Ալպերը լեռնաշղթա է:
Ամեն դեպքում, չեմ պնդում, Սֆինքս, որտե՞ղ ես, օգնիր ինձ

Էջանիշներ