Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ էդպես մտածեցի, բայց հետո որոնում տվեցի, մի քանի օրինակ բերեց՝ տարբեր կայքերում, ու յուրաքանչյուրում հենց այդ բառը բազմիցս օգտագործված էր, բոլորն էլ՝ ս–ով։ Բայց դե գուցե ինչ–որ տեղ տառասխալ է արվել, մյուսներն էլ առանց մտածելու պատճենել են, ու էդպես տարածվել է, ի՞նչ իմանաս...
Այո, պատահում է, որպես օրինակ կարող ենք բերել... ասենք, «դոլլար» բառը: Չնայած ավելի հարմար տարբերակ չգտա` հայերեն արմատ, բայց «դոլլար» բառի օրինակով նշեմ, որ ճիշտը 2 «լ»-ով տարբերակն է, այսինքն` «դոլլար», բայց շատ բնագրերում այդ դրամական արժեքը հանդիպում ենք 1 «լ»-ով` «դոլար», որը սխալ է: Չնայած օտար լեզվից փոխառած բառում 1 «լ» ավելի կամ պակաս գրելով` հայոց լեզուն տուժած չի լինի, ամեն դեպքում ես կողմ եմ, որ թեկուզ փոխառած բառերը հայերենում գործածելիս ամեն գրագրության մեջ լինեն նույն ձևով:
Այ, այստեղից մի շատ հետաքրքիր լեզվական հարց հիշեցի, որ երկար ժամանակ այդքան ուսումնասիրելով՝ վերջնական ճիշտ տարբերակը չեմ գտնում. խոսքս «պատճե» կամ «պատճեն» բառի մասին է: Սկզբում ես ընդունել եմ առաջին տարբերակը ու իմացել եմ, որ դա է ճիշտը, մյուսը սխալ է, բայց հետո մեծ դժվարությամբ հարմարվեցի մյուսին` որպես առավել ճիշտ տարբերակ, քանի որ, մասնագիտության բերումով, օրենսգրքերում հանդիպեցի այդ տարբերակներից երկրորդը: Ամեն դեպքում, էլի ինչ-որ լրիվ չեմ ընդունում «պատճեն» արմատը Հիմա էլ վերջնականապես համոզված չեմ, թե դրանցից որ մեկն է ավելի ճիշտ:
Մեկ էլ հետաքրքիր է` արևմտահայերենում դրանցից որ մեկն է համարվում ճիշտ