User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յարգելիս Եղիայեան,
    Մենք արեւելահայերուն բան մըն ալ սորվեցնելու իրաւունք չունինք, այնքան ատեն, որ Beirut-ը կը գրենք Պէյրութ, փոխանակ գրելու Բեյրութ: Եթէ յարգանք ունինք լեզուի հանդէպ, յարգանք ունենանք անոր բոլոր բաղադրիչներուն հանդէպ, առաջինը՝ այբուբենին, որ պէտք է արտասանուի ayb ben gim (alfa beta gamma) եւ ոչ թէ ծանծաղահանունչ ayp pen kim, եղբայր հեքիմ:
    Ինձ թվում է` վիճելու թեմա չի կարող լինել, թե որևէ տառի արևելահայ կամ արևմտահայ արտասանություններից որն է նախընտրելի կամ հակառակը` ծանծաղահնչուն, յուրաքանչյուրս խոսում ենք լեզվի այն տարբերակով, որի կրողն ենք, այլ բան է, որ արևելահայ լեզվի կրողի ցուցումները օգտակար չեն կարող լինել արևմտահայ լեզվի կրողի համար այնքանով, որքանով արևմտահայ լեզվի կրողների ցուցումները ոչնչով չեն օգնի արևելահայ լեզվի կրողներին

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Համաձայն եմ չվիճելու առաջարկիդ, բայց ինչպէ՞ս համաձայն լինեմ, որ Այբուբենի իւրաքանչիւր տառը ունի մեկից աւելի արտասանութիւն:
    Չէ՛, ինքս ինձ թոյլ չեմ տայ Գագիկն անուանեմ Քաքիկ, ո՛չ էլ թոյլ կտամ ճիշտ արտասանելու համար գրել Կակիկ, որ է Kakik:
    Այսպէս է մեր լեզուն՝ հայերէնը, իր արեւմտեան եւ արեւելեան գրական տարբերակներով, ուր կան տասնեակ հազարաւոր «գագիկներ» եւ «կակիկներ»՝ սկսած տեղանուններից ու վերջացրած ամենաանկարեւոր բառով: Այդպէս չէ՞ ընկեր չան:

  3. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ չվիճելու առաջարկիդ, բայց ինչպէ՞ս համաձայն լինեմ, որ Այբուբենի իւրաքանչիւր տառը ունի մեկից աւելի արտասանութիւն:
    Ուզես, թե չուզես, այդպես է…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզես, թե չուզես, այդպես է…
    Յարգելի Շինարար,
    Գիտեմ ուզեմ-չուզեմ այդպէս է, ու քանի որ թերութիւնների մասին է խօսւում, ես էլ այդ «ուզել-չուզելը» արձանագրեցի, որպէսզի անդրադարձ լինի, եւ անտեղեակ մարդիկ, որոնք քիչ չեն Սփիւռքում, իմանան, եւ դպրոցներում բացատրեն երեխաներին՝ «այբուբենները բոլոր»:
    Հետաքրքիրն այն է, որ զարգացած մարդիկ էլ կան, եւ գիտեն այդ, սակայն արդարանում են ասելով ՝ «Այս է մեր լեզուն»,- ու արեւելահայերէնում տեղ գտած թերութիւններն են մատնանշում: Այս պարագայում արեւելահայերէնախօսը չի՞ արդարանալու, պատճառաբանելով նոյն միտքով, որ՝ «Այս է մեր լեզուն»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.02.2010)

  6. #5
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ ջան: Արևելահայերենն ու արևմտահայերենը (սփյուրքահայերենը) արդի հայերենի ինքնուրույն ճյուղեր են, ու մեկի գոյությունը չի նսեմացնում մյուսի նշանակությունը կամ կարևորությունը: Ու ճիշտ էլ չի լինի ասել, թե մեկն ավելի լավն է, կամ էլ` մյուսը: Դա անընդունելի է նախ նրա համար, որ մարդիկ չեն կարող իրենց իմացած լեզվի փոխարեն տանջվել, իրենց համար խորթ լեզվով խոսել (լեզու ասելով ի նկատի ունեմ արդի հայերենի ենթաճյուղերը), հետո էլ` սա սեփական կարծիքներն ու տեսակետներն ազատ արտահայտելու միջավայր է: Ու, ըստ իս, հաշվի առնելով արևմտահայերենի ու արևելահայերենի որոշ արմատական տարբերություններ, ճիշտ չի լինի լեզվական հարցերը քննարկել ընդհանուր մակարդակով: Առաջարկում եմ տարաձայնությունների դեպքում մեջբերել «արևելահայերենում այսպես է» կամ «արևմտահայերենում այսպես է»: Թե չէ, որ դնենք, ամենքս հայերենի սեփական ենթաճյուղի կանոնները պարտադրենք մյուսիս, հաստատ իրար չենք հասկանա:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (08.02.2010), Sphinx (07.02.2010), Շինարար (06.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •