Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է, ես էլ եմ միշտ հանդիպել ա–ով ձևերին, հատկապես «գազաֆիկացում» բառին։ Բայց որ մտածում ես, հաշվի առնելով, որ օտար վերջածանց է, օրինակ, անգլերենում ification է, չէ՞, ոչ թե afication։ Էստեղից ավելի ենք համոզվում տվյալ բառաձևի անհեթեթության մեջ. հերիք չի օտար վերջածանց ենք վերցրել՝ դրա հայերեն համարժեքն ունենալով, դեռ մի բան էլ վերջածանցի միայն կեսն իբր «հայաֆիկացրել» ենք, էլի։
Ուլուանա ջան, կարծում եմ, որ այդտեղ փոխառված միավորը fication-ն է, ուստի ա-ի տրամաբանությունը այստեղ հասկանալի է: