Harcaser-ի խոսքերից
Չուկ: Կանոնը սա է.
Թվականների հետ սովորաբար եզակի ձևեր են դրվում, օրինակ` երկու գիրք, չորս ընտանիք ևն:
Սրանց հետ բայերն էլ /ստորոգյալները/ ավելի հաճախ եզակի են դրվում. <Երկու գիրք պակասում է>, <Չորս ընտանիք բնակարան ձեռք բերեց>:
Հոգնակին սխալ չէ, սակայն նախընտրելին եզակին է:
Մեկ այլ կանոն էլ ասում է, որ ներառման դեպքում միայն հոգնակի է դրվում, օրինակ` <Երկուսը եկան>, <Հինգը մեկնեցին> ևն:
Վերաձևակերպումը Պ. Բեդիրյանի <Հայ լեզուն և մեր խոսքը> գրքից է` իմ դասախոսի գրքից (էջ 109):
Քո բերած օրինակ միաժամանակ ճիշտ է և ճիշտ չէ: <Կատուները մլավում են> նախադասությունը կազմությամբ ճիշտ է, սակայն ցավոք, թվականի ու իմ առաջարկության հետ կապ չունի, սխալ օրինակ է: Առավել սխալ է թվականի հետ կապ չունեցող մի օրինակ բերել հավասարեցնել թվականին ու դրանից բխեցնել թվականին վերաբերող կանոն: <5 հոգի դիտում է> և <1 հոգի դիտում է> ձևակերպումները հավասարապես ճիշտ են, բայց եթե փոխես կամ չփոխես էլ, ես կարող եմ լեզվական ուղղումներ այլևս չանել այստեղ: Կրթությունս և մասնագիտությունս բավականաչափ թույլ են տալիս, որ լեզվին վերաբերող այս կամ այն ուղղումն անեմ: Կարծում ես, թե ես հաճո՞ւյք եմ զգում որևէ դիտողություն անելուց: Նպատակս ավելի գրագետ Ակումբ տեսնելն է: Ես այդքան ժամանակ չունեմ, որ յուրաքանչյուր ասածս պնդեմ մի քանի անգամ, ապացուցեմ գրքերով կամ այլ աղբյուրներով:
Հ.Գ. Բլոգի` <ընդլայնված ռեժիմով> խմբագրման ժամանակ այս նախադասությունն է բերում. <Այս գրառումը ջնջելու համար ընտրեք ներքևում բերված տարբերակներից մեկն, ապա սեղմեք 'Ջնջել այս գրառումը' կոճակը>: Այստեղ էլ բարեհնչության սխալ կա:
Էջանիշներ