Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, "болеть"-ի «ցավել» իմաստը ինձ թվում է ամենալավն է բացատրում այդ երևույթը, մենք էլ օգտագործում ենք չէ՞ ինչ-որ մեկի համար ցավել արտահայտությունը, ու դժվար թե դա ռուսերենից թարգմանություն կամ ռուսական ազդեցություն լինի, որովհետև այնպիսի մի արևելյան բառի հետ ունենք այդ բառը զուգադրված նույն իմաստով, ինչպիսին «ջանն» է, ասում ենք չէ՞ «ջանացավ», երևի երկրպագելու փոխարեն ցավելն ավելի ճիշտ է, իսկ երկրպագուները ջանացավ մարդիկ են, ի՞նչ կարծիք ունեք
Ճիշտն ասած քառահատոր բացատրականում գրված է.
ցավել-Մարզամրցումների ժամանակ հակառակորդներից մեկի ջերմ կողմնակիցը լինել, բուռն կամենալ , որ նա հաղթի:
Բայց , միևնույն է, դուրս չի գալիս: Իմ ընկալմամբ, ցավելը վշտանալու իմաստ ունի, ինչպես ցավակիցը՝կարեկցելու:

Հետո էլ՝ болельщик- ցավող չես թարգմանի: