Ինձ թվում էր՝ պարզ է, որ հայերեն «երկրպագել»–ը ռուսերեն болеть բառի համարժեքը չէ։ Երկրպագելը չափազանց ուժեղ է դրա համար։ Ես, օրինակ, կարող եմ "болеть" անել ինչ–որ մեկին կամ խմբի, բայց, կներեք, ո՛չ երբեք երկրպագել։ Կարծում եմ՝ գոնե երբեմն կարելի է ազգի ուժեղության մասին վերամբարձ պնդումների փոխարեն անկեղծորեն խոստովանել, որ մեր լեզվում պարզապես չկա "болеть" բառի ճշգրիտ համարժեքը։ Վերջիվերջո, ոչ մի լեզու էլ բացարձակ չէ։ Ու մեր լեզվում որևէ թերություն ընդունելու դեպքում, ինձ թվում է, մեր «պագոնները» չեն ընկնի, ավելին՝ գուցե օգնեն լրացնել այն, ինչ թերի է։
Ինչ վերաբերում է «շատ–շատերը» բառին, ապա այն ամեն դեպքում հարաբերական իմաստ ունի. գուցե չնչին տոկոս են կազմում, գուցե՝ մեծ։ Ու ո՛չ ես, ո՛չ էլ Դուք չենք կարող չափել այդ քանակը։ Ուրիշ բան, եթե ես գրած լինեի՝ մարդկանց մեծամասնությունը, կամ՝ գրեթե բոլորը։
Էջանիշներ