Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ, նույն շարքից է «անձեռնոցիկ» սխալ ձևը, մինչդեռ ճիշտը «անձեռոցիկն» է։
Ես այս անձեռոցիկ բառի զոհն եմ, համալսարանի ընդունելության քննությունների ժամանակ զուտ արտագրության ժամանակ սխալ էի արտագրել՝ ն-ով, արդյունքում ստացա տասնինը, վերջում ընդամենը մի բալ պակասեց, ու ընդունվեցի վճարովի… Ու դասի չգնացի Այսպես, մի ն տառի պատճառով… Եթե դա լիներ տեստի հարցի մեջ, ես անշուշտ ճիշտ կգրեի, բայց արտագրության ժամանակ էլ չես խորանում ու գրում ես այնպես, ինչպես տպավորված է: Այդպես, եթերից հնչող սխալ խոսքը կարող է շատ ճակատագրական հետևանքներ ունենալ, իրոք, առաջին անգամ հիմա մտածեցի, թե որքան կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր մեծ լսարան ունեն, ում խոսքը տպավորվում է, ճիշտ հայերենով խոսեն: Շնորհակալություն, Lionne_en_Chass, այս հարցը բարձրացնելու համար, և շնորհակալություն, Ուլուանա, անձեռոցիկ բառը հիշեցնելու համար: