Էս վերջին գրառումները, չգիտես ինչու, աչքիցս վրիպել էին... Նոր տեսա։
Միայն ավելացնեմ, որ «որը» գործածելիս հիմնականում հասկանում ենք որոշակի, սահմանափակ քանակով ինչ–որ բաներ, որոնց մեջից պետք է ընտրել մեկը, իսկ «ինչը»՝ երբ այդպիսի որոշակիություն ու ընտրության սահմանափակություն չկա։ Սակայն շատ դեպքերում անորոշն ու որոշակին հստակ սահմանազատելը դժվար է, հետևաբար մեծ մասամբ երկուսն էլ համարժեքաբար կարող են գործածվել։ Իսկ տվյալ դեպքում համաձայն եմ, որ նախընտրելի է «որը», քանի որ նույնիսկ եթե համարենք, որ աշխարհում այնքան լեզուներ կան, որ դրանք բոլորը չեն կարող հայտնի լինել, այսինքն՝ թիվը որոշակի համարելը դժվար է, ապա, միևնույն է, նման հարց տալով՝ մենք մտքում նկատի ենք ունենում ընդամենը մի քանի լեզու, այսինքն՝ դրանք ենք դիտարկում որպես հնարավոր տարբերակներ (ոչ թե աշխարհի բոլոր լեզուները) և ուզում ենք իմանալ, թե այդ լեզուներից ո՛ր մեկի մասին է խոսքը։
Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ սա պնդում չէ, այլ կարծիք, թեև քիչ թե շատ համոզված։![]()
Էջանիշներ