Մեջբերում եմ Դավիթ Գյուրջինյանի «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» գրքից, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԿԳՆ բարեփոխումների կենտրոնը («Ասողիկ» հրատարակչություն, 2005 թ.).
Մեծատառով են գրվում հարգական (քաղաքավարական) հոգնակիի ինչպես ուղիղ, այնպես էլ թեք հոլովաձևերը: Այսպես՝ Ակնածանքով եմ հիշում Ձեզ, սիրելի՛ ուսուցիչ, Ձեր ուսանելի դասերը, երբ Դուք մեզ համար բոլորից իմաստունն էիք, և մենք շատ բան սովորեցինք Ձեզանից:
Էջանիշներ