Հա, իսկապես, հայցականի գործառույթներից մեկն է, ըստ երևույթին, ինչպես առավոտ(ը) նա եկավ
Շնորհակալություն:
Իսկ վերը բերված օրինակում ինչպե՞ս կօգտագործեիք ժամանակի պարագան, հոդո՞վ, թե՞ անհոդ: Եթե երկուսն էլ, ապա դրանց տարբերությունը ո՞րն է. չէ՞ որ պարագա ժամանակ այդ առավոտն արդեն այնքան էլ գոյական չէ (ասենք՝ մակբայաբար է գործածված), որ որոշակի կամ անորոշ առավոտների մասին մտածենք: Եվ հետո, նույն կաղապարով կարծեք թե երկու տարբերակ չունենք ցերեկ և գիշեր պարագաների համար, որոնց դեպքում հնարավոր է միայն հոդով ձևը: Դրա կողքին կարելի ասել ցերեկով եւ գիշերով, բայց ոչ առավոտով, փոխարենը՝ առավոտյան ու երեկոյան:![]()
Էջանիշներ