Ֆորումական հարգելի ժողովուրդ, առաջարկում եմ գրել ավելի ուշադիր. գոնե այս բաժնում, ըստ իս, պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերենք մեր գրավոր խոսքին և ուշադիր լինենք հատկապես (գոնե) այն սխալներին, որոնք այս թեմայում արդեն քննարկվել են և լուծում ստացել /ճիշտ տարբերակների տեսքով
/: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է հետևյալին.
Իսկ իմ նկատած սխալները կաշխատեմ ներկայացնել մոտ ապագայումsweet-ի խոսքերից
:
Հ.Գ.
Մեկ էլ, խնդրում եմ, ասեք, թե ֆորումում գրառումներ կատարելիս ինչպես շեշտ դնեմ: Երբ վերջերս ինձ պետք էր, ստիպված էի Բյուրակնի գրառումներից մեկից copy-paste անել
…
Հ.Հ.Գ.
Գրել եմ «ասեք»՝ «ասացեք»-ի փոխարեն, քանի որ հայոց լեզվին նվիրված մի ռադիոհաղորդման մեջ լսել եմ, որ դա է ճիշտ տարբերակը. «ասացեք», «նստեցեք» և այլ նմանատիպ բառերը, տարիների ընթացքում քիչ գործածության հետևանքով, դուրս են մղվել գրական լեզվից:
Էջանիշներ