Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ մի՞թե ես ասել եմ, թե նոր հրապարակումները 100%–ով ճիշտ են։
Ոչ, դու գրել էիր, թե 100%-ով ճիշտ չեն, սակայն ես չէի էլ պնդում, որ ճիշտ են:
«Միացրի–միացրեցի» ձևերի ճիշտն ու սխալը միայն Միրզոյանի գրքով չեմ ստուգել։ Մայա Ավագյանի «Խոհեր մայրենի լեզվի մասին» գրքում, որն, ի դեպ, 1982 թվին է լույս տեսել, նույնպես բազմիցս գործածված է հենց «միացրի» ձևը, ու ոչ մի տեղ չի հանդիպում (համենայնդեպս, ես չեմ հանդիպել, որքան էլ փնտրել եմ) «միացրեցի» ձևը
Իսկ այստեղ, ինչպես ինքդ էիր նշվում, ինչքան հին է հրատարակությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ դրա նյութը արդիական չէ: Ավելացնեմ` լեզվի գործնական ձեռնարկներում` ի հակադրումն քերականական և այլ տիպի աշխատությունների: Այս կարևոր տարբերությունն ակնհայտ է Մ. Ասատրյանի և Մ. Ավագյանի գրքերի միջև:
Նաև` այն փաստը, որ հեղինակը գործածում է ձևերից մեկը դեռևս չի նշանակում, թե մյուսը սխալ ձև է:
(կարծում եմ՝ հասկանալի է, որ «միացնել» բայը տվյալ դեպքում զուտ պայմանական է`ձևը ցույց տալու համար)։
Այո, խոսքը միայն միացնել բայի մասին չէ: Նույն վերցրեցի ձևը կարելի է հանդիպել Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի և այլոց աշխատություններում:
Ի մի բերելով` միացրի/վերցրի ընդ. միացրեցի/վերցրեցի բառերի պարագայում գործ ունենք ոչ այնքան սխալ և ճիշտ որակման հետ, այլ նախապատվության: Իսկ նյութի թարմության հետ կապված` կրկնեմ` առաջնայինը վարկածի հիմնավորումն է, այլ ոչ թե հրատարակման տարեթիվը (տես նախորդ գրառումս):