Թեև Morpheus_NS–ը հարցին ճիշտ է պատասխանել, բայց ես լրացնեմ. աշխատել սարքավորումներով, համակարգչով։ Իսկ քո նշած տարբերակներն օտարաբանություններ են։ «Հետ» կապը կարելի էր գործածել, եթե խոսքն, օրինակ, աշխատակցի մասին լիներ. աշխատել այսինչ մարդու հետ։ Համանման ձևով՝ համաձայն լինել/համաձայնել այսինչ մարդու հետ, բայց այսինչ մտքին (ոչ թե մտքի հետ, ինչպես սխալմամբ ասում են շատերը)։
Էջանիշներ