User Tag List

Էջ 36 152-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686136 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #526
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    ars83 ջան, դու կողմ լինես, թե՝ ոչ, Արշակը միայն ժխտականն ընդունի, թե՝ ոչ, միևնույնն է՝ «այլևս» բառը կունենա նույն իմաստը՝ «սրանից հետո»: Ժխտական կառույցներում «այլևսը» գուցե ավելի ծանոթ է հնչում, բայց լեզուն միայն այն չէ, ինչ գիտես. այն շատ ավելի լայն ու խորն է: Եթե ինչ-որ բան քեզ անծանոթ է, դա դեռ չի նշանակում, որ սխալ է («դու», «քեզ» ընդհանուր իմաստով եմ ասում): Նորից եմ կրկնում՝ հաստատական կառույցներում «այլևս» բառի վերոհիշյալ մի քանի և դրանց նման կիրառությունները լրիվ ճիշտ են, ավելի՛ն՝ շատ հաճախ առավե՛լ տեղին ու գեղեցիկ են, քան «արդեն»-ովները: Համաձայն եմ, որ պետք չէ այդ բառի կիրառությունը չարաշահել, որ երբեմն այն անտեղի ու ինքնանպատակ է գործածվում, բայց, այնուամենայնիվ, ուզենք թե չուզենք. այն ունի՛ վերոհիշյալ իմաստը: Ամփոփեմ. Չարենց.

    Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից,-
    Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող...
    Ախ, խոնջանքի՜ միայն անեզրական կարոտ,-
    Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ...

    Կխնդրեի «ճիշտ է - սխալ է» գրառումներ այլևս ( ) չանել: Պատասխանը մեկն է՝ միանշանակ ճիշտ է: Մնացած բոլոր հարցերը վերաբերում են ոճագիտության ոլորտին:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.11.2008, 20:30:
    DIXI
    carpe noctem

  2. #527
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83 ջան, դու կողմ լինես, թե՝ ոչ, Արշակը միայն ժխտականն ընդունի, թե՝ ոչ, միևնույնն է՝ «այլևս» բառը կունենա նույն իմաստը՝ «սրանից հետո»: Ժխտական կառույցներում «այլևսը» գուցե ավելի ծանոթ է հնչում, բայց լեզուն միայն այն չէ, ինչ գիտես. այն շատ ավելի լայն ու խորն է: Եթե ինչ-որ բան քեզ անծանոթ է, դա դեռ չի նշանակում, որ սխալ է:
    Հայկ ջան, խնդրում եմ նկատիր, որ ես ոչ մի «ճիշտ է» կամ «սխալ է» տիպի արտահայտություն չեմ արել (միտումնավոր)․ լեզվագիտությունն իմ մասնագիտությունը չէ, որ նման նուրբ հարցերում հաստատ որևէ բան պնդեմ։ Ես իմ կարծիքն եմ արտահայտել միայն։ Որպես հայոց լեզվի կրող, ես օգտագործում եմ միայն Արշակի նշած տարբերակն իմ խոսակցականի մեջ։

    Կխնդրեի «ճիշտ է - սխալ է» գրառումներ այլևս ( ) չանել
    Ինձ խնդրել պետք չէ, ես չեմ արել
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #528
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Խնդրանքս, կոչս, հորդորս (ինչ ուզում եք՝ ասեք) ընդհանրական բնույթ էր կրում :
    DIXI
    carpe noctem

  4. #529
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրանքս, կոչս, հորդորս (ինչ ուզում եք՝ ասեք) ընդհանրական բնույթ էր կրում :
    Ձեր աղերսը լսելի կլինի, մաե՛ստրո, մի՛ անհանգստացեք։ Այստեղի ժողովուրդը հասկացող է․․․
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. #530
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն, այլևս
    Ինձ թվում է, այս բառերի գործածումը միմյանց փոխարեն մեծահզոր ռուսաց լեզվից է գալիս։

    Օրինակ՝
    Я уже вернулся. (Ես արդեն վերադարձա)
    Я уже не вернусь. (=я больше не вернусь) (Ես այլևս չեմ վերադառնա)

    Ռուսերենում դա շատ բնական է հնչում, բայց հայերենում, իմ կարծիքով, ոչ։ Ես կողմ եմ Արշակի նշած տարբերակին (այլևս-ը՝ միայն ժխտական կառույցներում)։

    Իսկ Չուկի լեզվազգացողությունը հուշում է նրան մերժել երկրորդ տարբերակը ոչ թե «խելոք» բառերի բացակայության, այլ «կա» հաստատական բառի պատճառով։ IMHO
    Արսեն, բացում ենք օրինակ Հայկազեան բառարանը և «այլևս» բառի գործածման տարբերակների մեջ օրինակ կարդում հետևյալը. «Այլևս երեք աւուրք», ինչը նշանակում է՝ «Արդեն երեք տարի»: Այլ կերպ ասած այս օրինակն ակնհայտ ցույց է տալիս, որ այլևս բառն արդեն իմաստով գործածելը ռուսաց լեզվի հետ կապ չունի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #531
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչպե՞ս թե չունի։ Նույն նշված նախադասությունների уже-ն է։
    Դե չգիտեմ, կապ կարող է չունի, բայց նմանություն կա։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #532
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս թե չունի։ Նույն նշված նախադասությունների уже-ն է։
    Դե չգիտեմ, կապ կարող է չունի, բայց նմանություն կա։
    Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ռուսներն են հայերից թխել
    Նմանություն իհարկե կա: Սակայն այս օրինակը ցույց է տալիս, իմ կարծիքով, որ վաղուցվանից է այդ իմաստով օգտագործվում ու ռուսական ազդեցության հետևանք չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #533
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ռուսներն են հայերից թխել
    Նմանություն իհարկե կա: Սակայն այս օրինակը ցույց է տալիս, իմ կարծիքով, որ վաղուցվանից է այդ իմաստով օգտագործվում ու ռուսական ազդեցության հետևանք չէ:
    Մի հատ նախաբոլշևիկյան շրջանի բառարան է պետք բացել, նայել։ Այդ ժամանակ պարզ կդառնա։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. #534
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Chuk-ը թերևս ուզում էր ասել, որ ծագումնաբանակա՛ն կապ չունի: Թե չէ՝ բոլոր լեզուներում էլ «արդեն» իմաստ ունեցող բառեր կան: Անհիմն է պնդելը, որ «արդեն» գաղափար-նշանակության եզակի աղբյուրը ինչ-որ կոնկրետ լեզու է, կամ որ՝ որևէ լեզու այն փոխառել է մեկ ուրիշից, քանի որ այդ բառի նշանակությունը շա՜տ համընդհանուր ու բոլոր ժողովուրդներին հատուկ է:
    DIXI
    carpe noctem

  10. #535
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հա, մի բան էլ ասեմ։ Ես որ կարդում էի «Օպենհայմների ընտանիքը», 1941թ․ հրատարակության, այնտեղ «այլևս» բառը գրված էր «այլ ևս»։ Երբվանի՞ց ենք անցել այժմյան գրությանը և ինչու։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #536
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Վերևում մեջբերածս «Արդի հայերենի բացատրական բառարանում» որպես այլևս բառի առաջին իմաստ են նշվում հենց «այսուհետև, սրանից հետո» նշանակությունները, ինչը, ըստ էության, ճիշտ է՝ անկախ այն բանից, թե կգործածվի ժխտական, թե հաստատական կառույցներում: Ինքը՝ բառը, շա՜տ ավելի հին է, քան ցանկացած նախաբոլշևիկյան շրջան, գուցե ավելի հին է, քան հենց великий и могучий ռուսերենը: Չեմ կարծում, որ գրաբարում «արդեն»-ը այլ իմաստ է ունեցել (բառարանի հետևից գնալու հավես չունեմ, ներող ):

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մի բան էլ ասեմ։ Ես որ կարդում էի «Օպենհայմների ընտանիքը», 1941թ․ հրատարակության, այնտեղ «այլևս» բառը գրված էր «այլ ևս»։ Երբվանի՞ց ենք անցել այժմյան գրությանը և ինչու։
    Գուցե հենց էդպես էլ պետք է լինե՞ր: Այսինքն՝ նման մի նախադասություն է եղել.

    Վալոդը ոչ թե մնաց ներսում, այլ ևս դուրս եկավ (ինչպես քիչ առաջ Գագոն էր դուրս եկել):

    Մի քիչ բութ օրինակ է :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.11.2008, 20:56: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  12. #537
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ նախաբոլշևիկյան շրջանի բառարան է պետք բացել, նայել։ Այդ ժամանակ պարզ կդառնա։
    Արսեն ջան, Հայկազեան բառանը 1836 թվականի բառարան է, և այն հանգամանքը, որ իմ ձեռքին դրա՝ սովետի ժամանակվա վերահրատարակությունն է, խնդրի դրվածքը չի փոխում:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մի բան էլ ասեմ։ Ես որ կարդում էի «Օպենհայմների ընտանիքը», 1941թ․ հրատարակության, այնտեղ «այլևս» բառը գրված էր «այլ ևս»։ Երբվանի՞ց ենք անցել այժմյան գրությանը և ինչու։
    Հայկազեան բառարանում ևս գրվում է «այլ ևս», բայց բառի գրության ձևը այս զրույցի հետ կապ չունի, ըստ իս: Մենք փորձում ենք պարզել նրա գործածությունն ու իմաստը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #538
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Գուցե հենց էդպես էլ պետք է լինե՞ր: Այսինքն՝ նման մի նախադասություն է եղել.

    Վալոդը ոչ թե մնաց ներսում, այլ ևս դուրս եկավ (ինչպես քիչ առաջ Գագոն էր դուրս եկել):

    Մի քիչ բութ օրինակ է :
    Չէ, չէ, ամբողջ գրքում բոլոր նախադասություններում «այլևս»-ը անջատ էր գրված։

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան, Հայկազեան բառանը 1836 թվականի բառարան է, և այն հանգամանքը, որ իմ ձեռքին դրա՝ սովետի ժամանակվա վերահրատարակությունն է, խնդրի դրվածքը չի փոխում:
    Մի ասա, Արտակ եղբայր, մի ասա։ Բոլշևիկները մեկ-մեկ այնպես են փոխել գրքերի պարունակությունները, որ հեղինակներն անգամ իրենց գրածը չեն ճանաչել։

    Հայկազեան բառարանում ևս գրվում է «այլ ևս», բայց բառի գրության ձևը այս զրույցի հետ կապ չունի, ըստ իս: Մենք փորձում ենք պարզել նրա գործածությունն ու իմաստը:
    Դե լավ, էլի քո օրինապահությունը բռնե՞ց։ Շատ էլ որ զրույցի հետ կապ չունի։ Հետաքրքիրա, հարցնում եմ, դուք էլ, գիտուն մարդիկդ, պատասխանում եք, ի՞նչ վատա։ Չբռնես ջնջես որպես օֆ-տոպ։
    Վերջին խմբագրող՝ ars83: 11.11.2008, 21:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #539
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ասա, Արտակ եղբայր, մի ասա։ Բոլշևիկները մեկ-մեկ այնպես են փոխել գրքերի պարունակությունները, որ հեղինակներն անգամ իրենց գրածը չեն ճանաչել։
    Ես չեմ կարծում, որ իրանք բան ու գործ չունեին, պետք ա էդ բառի համար տենց օրինակ ավելացնեին
    Արս, արի խոստովանի, ուզածդ բառարանում նայվել է, մեր ասածն ապացուցվել է

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, էլի քո օրինապահությունը բռնե՞ց։ Շատ էլ որ զրույցի հետ կապ չունի։ Հետաքրքիրա, հարցնում եմ, դուք էլ, գիտուն մարդիկդ, պատասխանում եք, ի՞նչ վատա։ Չբռնես ջնջես որպես օֆ-տոպ։
    Թեմայի պահանջին համապատասխան է, չէի պատրաստվում ջնջել:
    Ես ուղղակի չըմբռնեցի, որ որպես առանձին հարց ես ձևակերպել: Ինձ թվաց այն քննարկմանը առնչվող հարց ես որպես գրել ու ասում էի, որ գրելաձևն էական չէ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #540
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս, արի խոստովանի, ուզածդ բառարանում նայվել է, մեր ասածն ապացուցվել է
    Ես ձեր հետ չէի էլ վիճում Ասում եք ռուսերենը կապ չունի, եղա՛վ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 36 152-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686136 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •