Սպասի… արի հերթով հա՞
ուրեմն քո ասելով գոջիները անզուգական չեն հա՞![]()
Սպասի… արի հերթով հա՞
ուրեմն քո ասելով գոջիները անզուգական չեն հա՞![]()
հայերենում շատ բառեր կան,որոնց իմաստային տարբերություններն այնքան հեռու են իրարից,որ վայրկենական մտավոր շոկ են առաջացնում:Օր.եստեղ ամենահաճախ հանդիպող բառը ԱՆԴԱՄ:Տեսեք այս բառը իրար հետ ընդհանրապես կապ չունեցող ինչ իմաստներ ունի:Մենք դեռ սովոր ենք այդ բառին,իսկ արտասահմանցու համար դա իսկական անբացատրելի 2 իրար հետ կապ չունեցող բառերի իմաստային համատեղումն է:Օրինակ լսեք,ՍԿՍՆԱԿ ԱՆԴԱՄԱՆԴԱՄԻ ՍԵՌԸ,ԳԼԽԱՎՈՐ ԱՆԴԱՄ և այլն.Սա միակ բառը չէ,նման օրինակներն բազմաթիվ են:Կամ ել ամբողջ աշխարհն ասում է կոմպյուտեռ,մենք համակարգիչ:Դա մեր ինքնահաստատման պատճառն է:Ավելի լավ Է լինել բոլորի նման,քան թե օրիգինալություն ապահովելու համար առանձնանալ անմտությամբ.Օրիորդապնդիչ,գռգռաճեղք և գլխավոր անդամ:Այ քեզ մաքրամաքուր հայերեն
![]()
տես Չուկ դու արդեն սովորել էս եդ բառին,Բայց արի պատկերացնենք դրա մյուս իմաստը:Ասենք բժիշկի մոտ էս ու էդ բառն է աննդհատ շեշտվում զուտ օրգանական իմաստով:ՈՒ հետո արի ասենք"Դուք ակումբի թերի անդամ էք,կամ սկսնակ ԱՆԴԱՄ'':Եստեղ կարող եմ զուգահեռ անցկացնել ՀԱՅԿՕ ի ասած pussy & pussy cat բառերի մեջ:Սակայն անգլերենում այդ 2 բառերը,հավատա,էնքան ել իմաստով հեռու չեն:Իսկ հայերենում արի համաձայնի որ ,աբսուրդային է ԱՆԴԱՄ բառի 2 իմաստների համատեղումը:Գոնե որպես տղամարդ քեզ վիրավորական չի?Գոնե մի քիչ![]()
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 10.11.2008, 03:19:
Ճիշտն ասած էնքան հասունություն ունեմ, որ որպես տղամարդ չվիրավորվեմ
Արի միասին դիմենք Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանի օգնությանը.
Անդամ
1. Մարդու մարմնի արտաքին վերջույթ
2. Որևէ ամբողջական բաղադրիչ մասերից՝ միավորներից յուրաքանչյուրը (օր. կոտորակի, նախադասության, դատողության անդամներ)
3. Որևէ կազմակերպության, միության, մարմնի անձնակազմի մեջ մտնող անձ
4. Տղամարդու սեռական գործարան
Ակնհայտ է, որ ակումբի անդամ ասելիս նկատի է առնվում 3-րդ իմաստը, և ոչ մի դեպքում 4-րդը: Յուրաքանչյուր խելամիտ, նորմալ դատողություն ու հայերենին տիրապետող մարդ անմիջապես հասկանում է, որ խոսքը հենց դրա մասին է, և եթե նա ավելորդ կոմպլեքսներ չունի, ապա երբևէ չի մտածում, ասոցացնում 4-րդ տարբերակի հետ:
Անդամ բառը գեղեցիկ հայերեն բառ է: Ամենատարբեր տիպի ակումբների մեջ մտնող անձանց վաղուց ի վեր ընդունված է ասել ակումբի անդամ, և նույնիսկ զարմանալի ու ծիծաղելի է, որ ես հիմա այս մասին այսքան երկար գրում եմ
Ավելացվել է 2 րոպե անց
Հայկ ջան, իհարկե քո հետ կհամաձայնվեի, եթե միայն համակարգիչ բառն արտահայտեր այդ սարքի իրական իմաստը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջովին չի ներկայացնում այդ հասկացությունը, դրա համար անձամբ ես համարում եմ, որ դա անհաջող թարգմանություն է: Այլ ոչ թե այն պատճառով, որ թարգմանվել է
Բայց անկախ իմ կարծիքից բառը լայն գործածվող է արդեն, արդեն բառարանային բառ է, այնպես որ պիտի օգտագործենք:
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 04:52: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համակարգիչ-կոմպյուտերի բերաբերյալ
Կոմպյուտերը - compute (անգլ․՝ հաշվել) բառից, կոպիտ ասած՝ հաշվիչ (ԷՀՄ)
Համակարգիչը - ordinateur (ֆր․՝ կարգավորող, կարգավորիչ)
Մեկը շեշտում է սարքի՝ հաշվարկներ կատարելու ունակությունները, մյուսը՝ համակարգելու (օրինակ word-փաստաթղթերը, որոնք հաշվարկի առարկա չեն)։
Ինձ թվում է, երկրորդ անունն ավելի ճիշտ է, քանի որ այն ավելի ընդհանուր է և չի սահմանափակում սարքը միայն հաշվարներ կատարելու ունակությամբ։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Երկար փորձում էի հասկանայ թե ինչ խնդիր կա «անդամ» բառի հետ, տենց էլ չհասկացա։
Իմիջայլոց Չուկ, 4-րդ տարբերակը սեռանդամը, բխում է 1-ից մարմնի արտաքին վերջույթ, ու ոչ միայն մարդու, միջատների, խեցգետիննայիների դեպքում էլ շատ օգտագործվող բառն է։
Ինչն է ձեզ այդքան անդուր այս բառում։ Են որ սեռանդամի իմաստ ունի՞։ Մեծ մարդ եք, նման ռեակցիան ծիծաղելի է։
Եթե ուզում եք տեսնեք նույն բառը որ արտահայտում է բացարձակապես տարբեր իմաստներ, նայեք նույն անգլերենին։
Եթե ուզում եք զգալ թե ինչքան ծիծաղելի է երբ նույնիսկ սովորական բառերը ուղղակի վերցնում են լեզվի մեջ, լսեք օրինակ «վրացական» կամ «ադրբեջանական» ցերեմունիաները, օրինակ իննագուրացիայի կամ պարադի ելույթները։ «ցերեմոնիա սակարտվելո պրեզիդենտի ինաագուրացիի», «ռակետնիի կոմպլեքս Սմերչ բլա բլա բլա մաքիսմալնի բա բլա բլա կիլոմետրի»։
Եթե թվում է որ թերմիններից շատերը ծիծաղելի են, մտածեք mouse, cookie, parent, orphan հավատացեք նրանց համար պակաս ծիծաղելի չեն, ոչ ել ՏՏ-ականներն են են առանձնապես լուրջ մարդիք։
Համակարգիչը հեչ վատ թարգմանություն չի, համ պրակտիկորեն, համ իմաստային առումով Computer-ին չի զիջում։ Իրականությանը ամենամոտը կլիներ կարգավորիչ-ղեկավարիչ բայց այն իրա խնդիրները ունի։ Համացանցն էլ վատ չի, ինչպես նաև կայքը։
Մի բան էլ ես ավելացնեմ էլի։
Անդամը ոչ միայն հայերենում է, որ նշանակում է ե՛ւ տղամարդու սեռական օրգան, ե՛ւ մնացած անդամները։ Ինձ հայտնի լեզուներից 3-ում դա այդպես է։ Հայերենում, Ռուսերենում` «член», գերմաներենում` «Glied»։
Իսկ անդամ բառը որպես սեռական օրգան գործածելը, իմ կարծիքով, եկել է ժողովրդի բարդույթավորվածությունից (կոմպլեքսավորված, ամբողջական պետք է ասվի «արական սեռական անդամ», ուղղակի մարդիկ երեւի «ամաչել» են առաջին երկու բառը ասեն (չգիտեմ ինչու)։ Իսկ եթե կրճատում ենք ու թողնում ենք միայն «անդամ», բառը, դա չի նշանակում, որ անդամ բառի իմաստը դարձավ միայն սեռականը։
Chuk, WhiteSmoke{F}, եթե «ամբողջ աշխարհ» ասելով նկատի ունեք Ռուսաստան ու ԱՄՆ, ապա՝ խնդրեմ. հանգիստ խղճով դարդոտեք, որ իրենք կոմպյուտեր են ասում, մենք՝ համակարգիչ: Բայց դե՝ լիքը ուրիշ լեզուներ կան, որտեղ էդ գործիքը «կոմպ» չէ, ու դրանից ոչ մի բան էլ չի կորցնում:Համակարգիչ բառի հետ կապված համաձայն եմ, ցավոք արդեն ակտիվ գործածվող բառ է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 04:41: Պատճառ: Ավելորդ հատվածի ջնջում
DIXIcarpe noctem
Օր. ԲԱՄԲԱՍԵԼ բառի ստուգաբանությունն է շատ հետաքրքիր:Այն ունի պարսկական ծագում,այսինքն գալիս է այն ժամանակներից երբ մենք իրենց հետ ապրում էինք կողք կողքի;Արմատը ԲԱԼ է:Նշանակում է ԱՍԵԼ:Եվ երբ հոլովվում է,դառնում է ԲԱՄ ԲԱՍ:Այսինքն ԱՍՈւՄ Եմ ԱՍՈւՄ ԷՍ
Կարող եմ ասել, որ հայերենում джентльмен բառին փոխարինում է <ազնվայր>-ը, իսկ прорех բառին` <բացվածք>-ը: Ձեր նշած տարբերակները գռեհկաբանություններ են:
Անդամ բառին կարելի է փոխարինել <ներկայացուցիչ>-ը, բայց և այնպես, անդամը ևս սխալ տարբերակ չէ: Անաղարտ հայերեն ունենալը մեծ հպարտություն է:
Վերջին խմբագրող՝ Anushiki: 15.12.2008, 16:23: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ