Ոչ, կապ չունեն, ինչպես և իրար հետ կապ չունեն բութ և beauty կամ բիթի և pretty բառերը: Հատուկ նշեմ, որ cunning (խորամանկություն) բառն էլ է անզուգական և բնավ առնչություն չունի խմբակային սեռական հարաբերությունների հետ: Նմանապես անմեղ են clear (մաքուր) բառը կամ դրա մանկական տարբերակը՝ pupil (աշակերտ) բառը, իսկ gen-xer բառը նշանակում է X-Gen-ի՝ Իքս սերնդի ներկայացուցիչ: Փոքր-ինչ կասկած է հարուցում լոկ pussy բառը, որ թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ խիստ մոտ է հայերեն *** բառին: Համեստների համար ընդգծեմ, որ աստղանիշերի տակ թաքնված է փոս բառը:
Հարկ է նաև նշել, որ հայերեն փիս, դիք, էս, անալի, կում բառերը լոկ հնչողությամբ են նման որոշ անգլերեն բառերի, իսկ ֆակ-ը «ֆակուլտետ» բառի կրճատ տարբերակն է:
Էջանիշներ