Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Պանդուխտ Մի կողմից՝ ճիշտ ես ասում: Սա ամենասովորական, բայց որպես այդպիսին չընկալվող ռուսաբանություն է՝ выборы հոգնակի բառի նմանությամբ: Այսպես սխալ է նաև, օրինակ, ակնոցներ բառաձևը: Ի դեպ՝ այդպես է ոչ միայն ռուսերենում: Եթե չեմ սխալվում, անգլերենում և ֆրանսերենում նույնպես գործածական են հոգնակի élections, elections ձևերը:
Կարծում եմ՝ «ակնոց/ակնոցներ» դեպքը, թեև սկզբունքորեն նույնն է, բայց մարդկանց մոտեցման տեսակետից բավական տարբեր է «ընտրություն/ընտրություններ» դեպքից, քանի որ եթե առաջին դեպքը, որքան էլ տարածված, այնուամենայնիվ, հայոց լեզվին քիչ թե շատ նորմալ տիրապետողների կողմից համարվում է սխալ, ապա երկրորդի հարցն անհամեմատ ավելի լուրջ է...