Պանդուխտ Մի կողմից՝ ճիշտ ես ասում: Սա ամենասովորական, բայց որպես այդպիսին չընկալվող ռուսաբանություն է՝ выборы հոգնակի բառի նմանությամբ: Այսպես սխալ է նաև, օրինակ, ակնոցներ բառաձևը: Ի դեպ՝ այդպես է ոչ միայն ռուսերենում: Եթե չեմ սխալվում, անգլերենում և ֆրանսերենում նույնպես գործածական են հոգնակի élections, elections ձևերը:
Մյուս կողմից, ըստ իս՝ այստեղ մի այլ՝ սուբյեկտիվ նրբերանգ էլ կա: Ինձ համար ընտրությունը կոնկրետ ընտրելու պահն է՝ [«ընտրության ժամանակ» = «քվեաթերթիկը տուփի մեջ գցելու պահին, կամ այդ նույն օրը»], իսկ ընտրությունները այդ ամբողջ ժամանակահատվածն են՝ ընտրարշավից, քարոզարշավից սկսված մինչև քվեարկություն: Նաև՝ ընտրություն կարող է լինել ցանկացած բաների միջև եղած երկընտրանքը, իսկ ընտրությունները հենց ղեկավար մարմնի կամ անձի ընտրությունն են (կներես տավտալոգիայի համար): Հայերեն՝ ընտրություն - ընտրություններ, անգլերեն՝ choice - elections, ֆրանսերեն՝ choix - élections:
Էջանիշներ