«Գլուխ» բառն, առհասարակ, հայերենում ունակ է կայուն բառակապակցություններ կազմելու մի շարք որոշիչների ու հատկացուցիչների հետ, որոնցից յուրաքանչյուրն, առանձին-առանձին վերցված, միանգամայն ազնիվ ու պատկառելի նշանակություն ունի, սակայն միանալով «գլուխ»՝ առաջին հայացքից անվնաս գոյականի հետ՝ սկսում է ի ցույց դնել «չուգունին» և այլ տարատեսակ բութ առարկաներին բնորոշ հատկություններ: Օրինակ՝ եզի գլուխ, ուռո գլուխ, դդումի գլուխ, էշի գլուխ և այլ՝ անաստաբուծական ու բանջարանաբոստանային (առանձին՝ հատկապես ծանր դեպքերում՝ անատոմիական) տերմիններով համեմված արտահայտություններ:
Հ.Գ. Առաջարկում եմ Ակումբի ուժերով ստեղծել մի հիմնարար աշխատություն՝ «Գլուխը որպես պարսավանքի միջոց. դրա դերակատարությունը հայոց հայհոյապաշարն հարստացնելու ազնիվ գործում և պատճառած անհարմարությունները ցածր մարռշուտկեքում» վերնագրով:
Էջանիշներ