Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Հավանաբար արտահայտության հեղինակն ի նկատի է ունեցել «չուգուն» կամ, այլ կերպ ասած, թուջ մետաղի նվաստ բնույթը՝ պայմանավորված պարբերական աղյուսակի տվյալ տարրի ինտելեկտուալ ցածր մակարդակով և վեհ գաղափարների նկատամամբ կատարյալ անընկալողունակությամբ: Կամ, թերևս, օրինակ է վերցրել Լենին պապիկի՝ նախկին ԽՍՀՄ-ում լայն տարածում ունեցող խրոխտ, չուգունե գլխաքանդակներից:
Ավելացնեմ, որ որպես «չուգուն(ե) գլուխ» արտահայտության հոմանիշ՝ կարելի է օգտագործել «հաստագլուխ» բառը, քանի որ երկուսն էլ նշանակում են գաղափարների, գիտելիքների՝ տվյալ գլխի միջով ներթափանցման դժվարություն կամ անհնարինություն։