Միանշանակ համաձայն եմ, որ հայերենն ավելի երկար լեզու է, քան, ասենք, անգլերենը կամ ֆրանսերենը (թարգմանչի մանագիտությամբ աշխատելու 6 տարվա փորձ ունեմ)՝ մոտ 25-30 տոկոսով, ոչ ավել: Սակայն մի բան է պարզապես փաստն արձանագրելը, լրիվ ուրիշ բան՝ փորձել թվերով ապացուցել, որ հայերենը վատ լեզու է՝ զուգահեռաբար գերազանցելով տառասխալների ու քերականական բլթոցների բոլոր թույլատրելի սահմանները: Չեմ կարծում, որ եթե Աբու-Լալա Մահարին, ասենք, 100-ի փոխարեն 70 էջ լիներ, հազար անգամ լավը կլիներ: Ինչպես և չեմ կարծում, որ Էլիոտի ու Պրեվերի միակ առավերությունը հակիրճությունն է:
Էջանիշներ