Շատ տարածված է հանձին եւ հանձինս բառերի սխալ օգտագործումը:

Տառացի մեջբերեմ ողջույնի մի խոսք, որ ինքս եմ լսել ԱԼՄ-ով. «Ուզում եմ ողջունել մայրիկիս, հանձինս հայրիկիս, որը գտնվում է արտասահմանում»:

Բացի հանձինս բառի տրամաբանորեն սխալ կիրառումից, որն այս նախադասությանը զվարճալի երանգ է հաղորդում, այստեղ կա մեկ այլ սխալ:

Աղայանի բացատրական բառարանում կարող ենք տեսնել.
ՀԱՆՁԻՆ - Մեկի անձնավորության մեջ, մեկով, մեկի մեջ, ի դեմս:

Հանձինս բառը պարզապես փոխարինում է հանձինին, երբ խոսքը մի քանի հոգու մասին է: Պարզաբանեմ.
հանձինս հայրիկիս - սխալ , հանձին հայրիկիս - ճիշտ
հանձինս հայրիկիս ու մայրիկիս - ճիշտ