Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Դե որ տենց է, մի հարց էլ ես տամ:

Ուրեմն վերջերս խանութներից մեկի վրա կարդացի «խոսացող տիկնիկ» արտահայտությունը: Ինձ թվում է, որ սա սխալ է:

Եզրակացնում եմ (օրենքով չգիտեմ ոնց ա), որ «ել»-ով վերջացող բայերը՝ խոսել, գրել, աղմկել, վերջավորությունը փոխվում դառնում է «ող» այլ ոչ թե ացող: Այսինքն՝ խոսող, գրող, աղմկող…

«ալ»-ով վերջացող բայերը ստանում են «ացող» վերջավորություն՝ գնացող, կարդացող, հանգստացող:

Սա իմ կարծիքն է՝ սուբյեկտիվ եզրակացությունս, համոզված չեմ, որ հայոց լեզվի օրենքով այսպիսի օրինաչափություն լինի:
Սասուն ջան, էս պահից սկսած՝ կարող ես համոզված լինել, որ դա ընդամենը քո սուբյեկտիվ եզրակացությունը չէ։ Դու լրիվ ճշգրիտ գրել ես կանոնը, որին երթարկվում են բոլոր բայերը (որքան հիշում եմ, բացառություններ չկային... :): Այնպես որ եթե տիկնիկը խոսում է, ապա հաստատ դա ոչ թե խոսացող, այլ խոսող տիկնիկ է։