Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա էլի, հետաքրքիր ա: Չգիտեմ. ամեն դեպքում ես հակված եմ կարծելու, որ դա բացառություն ա, իսկ օրինաչափությունը բառասկզբում ե-ի հնչյունափոխությունն ա: Էդ տեսանկյունից լեզուն միշտ գնում ա դեպի պարզեցումն ու բացառությունների կրճատումը, ու գուցե լեզվի օրինաչափ զարգացումը արդեն հանգեցրել ա նրան, որ ճիշտ, սովորական ու տրամաբանական ա համարվում հենց «միջի» տարբերակը: Իմ բացատրությունը հիմա սա ա:
Օք, շնորհակալություն

Ժող, ուրիշ կարծիքներ էլ կուզեմ լսել: Իմ ականջին մի տեսակ ավելի դուր ա գալիս «մեջի» տարբերակը, բայց քանի որ էդ արտահայտությունը շատ կարևոր տեղում ա լինելու, ուզում եմ հասկանալ, ինչքանով ա խորթ, սխալընկալվող այլոց համար: