Գրակա՞ն է արդյոք «գերժամանակակից» բառը: Եվ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի այս բառը
Գրական չհամարելու ոչ մի հիմք չեմ տեսնում։ Նորմալ բառ է։ «Գեր»–ը գերադրական նախածանց է, որ ունի «շատ, չափազանց, վերին աստիճանի, ամենա–» իմաստը, «գերժամանակակիցն» էլ համապատասխանաբար նշանակում է վերին աստիճանի ժամանակակից։
Էջանիշներ