Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու, որի կանոններով տրանսլիտը պիտի կարդացվի: Թե՞ մի հատ էլ կարդալու կանոններ հորինենք (ինչպես հորինել են, որ @-ն ը-ն ա, 4-ն չ-ն ա եւն):

Ինչ վերաբերում է Էջմիածնին, ասեմ. ըստ իմ դիտարկման, Echmiadzin ձեւը եկել է ռուսերեն Эчмиадзин-ից: Երեւի դեռ խորհրդային ժամանակ է էդպես տրանսլիտացվել ու մնացել է: Նույն ձեւով, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի ազգանունը անգլերեն միշտ գրվել է Ambartsumian, քանի որ էն ժամանակ ռուսերենից են լատինատառացրել:
Կարծում եմ նորմալ տարբերակ ա լատինատառը կարդալ լատիներեն։ Ի տարբերություն ժամանակակից լեզուների լատիներենը նման ա հայերենին. համ շատ բարդ ա, համ էլ ոնց տեսնում ես, տենց էլ կարդում ես ։) ։
Էս տարբերակում չ տառի համար ա պետք մի բան մտածել, լատիներենում ch=ք։