Moonwalker-ի խոսքերից
«Առ»-ը նախածանց, նախադրությունն է (հմմ. հունական προς նախամասնիկի հետ), արմատը «արկ»-ն է (ձգել, նետել ևն, նույն արմատից, ասենք, արկանել, առարկել, բանսարկու, ձեռնարկել, բանտարկել, գլխարկ և այլ բառեր): «Առարկա(յ)»-ն նոր գրական հայերենում արմատի ադապտացման օրինակ է:
Լայն իմաստով (իր սկզբնական բառիմաստի նկատմամբ) և կազմությամբ հոգնակի է («կայ»՝ կեցած տեղը, վիճակը (Աճառյան, նույն արմատից՝ կայան, կայուն, պարզկա, բացակա, հեռակա, դիմակայել, կայանալ, կալ, (կամ, կաս, կա, հմմ. թուրքերեն kalmak/qalmaq/)) և այլ բառերը), բայց իր համացանցային կիրառությամբ հոգնակի իմաստը կորցրել է ու Նարեի նշածի պես ենթարկվում է սովորական հոգնակիացման:
Էջանիշներ