Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ճիշտը «ծաղկեցնել»-ն է: Օրինակ իմ ռուսերեն-հայերեն ակադեմիական բառարանը «ծաղկացնելու» համար տալիս է ժխսց. նշումն ու հղում տալիս դեպի ծաղկեցնելը:
Ընդհանրապես, Ուլուանան ճիշտ նշեց, բայերի պատճառական կերպը կազմվում է համաձայն նրանց խոնարհման:
Ախր սաղ հարցն էն ա, որ դա հնացած կանոն ա, ու լեզվի մեջ արդեն մտել ա ա-ով տարբերակը: Ու եթե բառարանի մեջ դա կա, արդեն խոսում ա էն մասին, որ ամեն դեպքում էդ ձևը սխալ չի: Եթե պառկացնել-պառկեցնելու վերաբերյալ կարելի ա անվերջ վիճել, ապա ծաղկացնելն արդեն հանգիստ մտել ա գրական լեզվի մեջ: