Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
Նախորդ գրատռմանս մեջ արդեն նշել էի, որ հեռուստացույցի առավել հավանական մեկնաբանությունը հեռվից ցույց տվող տարբերակն է:
Ես ոնց հասկացա տրամաբանությունն այն էր, որ “հեռուստ”-ը նշանակում է հեռու վայրը, իսկ “ցույց”-ը կորոշի, որ այդ հեռու վայրից է ցույց տրվում։ Դրա համար էլ ենթադրեցի, որ նույն կերպ պետք է հնարավոր լինի հեռուստը ցույց տվող սարք նշանակող մի բառ էլ կազմել։
Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. հեռու վայրեր ցույց տվող միջոցն էլ հեռադիտակն է, էլի:
Հեռադիտակն, ավելի շուտ, միջոց է, որով դու ես հեռուն դիտում։ Որտև եթե մի տեղ տեսախցիկ տեղադրես ու հետո մեկ այլ վայրից դրանից պատկեր քաղես, այդ տեսախցիկը հեռադիտակ անվանելը ճիշտ չի զգացվի (ակտիվն առաջին հերթին խցիկն է, որ ցույց է տալիս, և հետո նոր դիտողը, որ միանում է ու դիտում)։