Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կարդա նախորդ գրառումս: Նորից եմ կրկնում, մենք խոսում ենք կանոնից, ոչ թե քո, մյուսի, էն մյուսի վերլուծությունից, տրամաբանությունից:
Հիմա ավելի կոնկրետ, Աստվածը գրվում է մեծատառով, անկախ թե ո՛ր կրոնի Աստծու մասին է, եթե դիմում ես կոնկրետ Աստծուն, ճիշտ նույն ձևով մեծատառով են գրվում Բարձրյալը, Տերը, Արարիչը և այլն: Եթե վերացական է խոսվում, օրինակ հեթանոսական աստված, ապա մեծատառով չի գրվում, բայց նորից, եթե դիմում ես կոնկրետ Աստծուն, եթե խոսում ես կոնկրետ Աստծու մասին, ապա գրվում է մեծատառով: Ու ձեր բոլորի տեսակետներն էլ, մասնավորապես քոնը, շատ հետաքրքիր, գուցե նաև տրամաբանական են, սակայն կանոնն իմ ասածն է: Նորից կոչ եմ անում այս թեմայում շատ չշեղվել: Ես պարզապես պատահական մի հատված կարդացի, արձագանքնեցի, ցույց տվեցի կանոնը: Բնավ էական չի, թե ձեզնից ով այս կանոնը որքանով եք տեղին համարում:
Չուկ ջան երբ խոսում ենք կանոնից, ապա կանոնը պիտի լինի տրամաբանական… կարող է և օրենք են ընդունել որ մեծատառով գրեն, բայց դա չի նշանակում որ ճիշտ օրենք է… ուղղակի այս դեպքում խնդիրը լեզվական տիրույթից դուրս է գալիս ու մտնում կրոնաքաղաքական տիրույթ… ես կասեի այս դեպքում կարելի է թողնել մարդու հայեցողությանը, որովհետև մարդուն չես կարող ստիպել որ նա չհավատա կամ հավատա աստծուն, դրանից էլ կախված գրի մեծատառով կամ փոքրատառով…